Հայ կիկբոքսեր Մարատ Գրիգորյանը վստահ հաղթանակ տարավ ONE 173-ում Թոկիոյում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ կիկբոքսեր Մարատ Գրիգորյանը (69-14-1, 1 NC) միաձայն դատավորների որոշմամբ հաղթեց ճապոնացի Ռուկիա Անպոյին (27-9-1) ONE 173 մրցաշարում, որը տեղի ունեցավ այսօր՝ նոյեմբերի 16-ին, Տոկիոյում։
Գրիգորյանի համար սա արդեն երկրորդ անընդմեջ հաղթանակն է Սուպերբոն Բանչամեկից կրած պարտությունից հետո, և վերջին մենամարտերի արդյունքները հիմք են տալիս խոսելու շուտափույթ ռևանշի հնարավորության մասին։ Սա հատկապես կարևոր է, քանի որ Սուպերբոնը նույն մրցաշարում պաշտպանում էր թեթև քաշային կարգի չեմպիոնական գոտին՝ Մասաակի Նոյիրիի դեմ մենամարտում։
Գրիգորյանը վստահ վերահսկում էր մենամարտի ընթացքը բոլոր երեք ռաունդերում՝ հաղթելով յուրաքանչյուրն առանց խնդրի։ Նա գործում էր մեթոդական և տեխնիկապես ճշգրիտ՝ գերազանցելով մրցակցին բոլոր հեռավորություններում։ Հայ մարզիկը ցուցադրեց գրագետ մարտավարություն, բարձր ֆիզիկական պատրաստվածություն և լիակատար գերակայություն ռինգում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0