Հայ բռնցքամարտիկ Զախարյանը հաղթանակով մեկնարկեց Futures Cup U19-ում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ բռնցքամարտիկ Կարեն Զախարյանը (60 կգ) հաջողությամբ մեկնարկեց FUTURES CUP U19 միջազգային մրցաշարում, որը անցկացվում է Բանգկոկում։
Իր առաջին մենամարտում Զախարյանը միաձայն մրցավարական որոշմամբ հաղթեց Եգիպտոսի ներկայացուցիչին և դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ։

1/16 եզրափակչում հայ մարզիկի մրցակիցը կլինի Ֆինլանդիայի բռնցքամարտիկ Վեետի Վախատիիտոն։
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը (50 կգ) ավարտեց իր ելույթը մրցաշարում առաջին մենամարտից հետո։ Նա միաձայն մրցավարական որոշմամբ պարտվեց Ուզբեկստանի բռնցքամարտիկին։
Նշենք, որ FUTURES CUP U19-ը ընտրական մրցաշար է դեպի 2026 թվականի Պատանեկան Օլիմպիական խաղեր։
Ընդհանուր առմամբ մրցաշարում Հայաստանը ներկայացնում են երեք բռնցքամարտիկներ։ Թիմի երրորդ անդամը՝ Սուրեն Կատվալյանը (65 կգ), իր առաջին մենամարտը կանցկացնի մարտի 11-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0