Հայ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը Մոնրեալում կանցկացնի իր հինգերորդ պրոֆեսիոնալ մենամարտը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը (4-0) շարունակում է հաջող ելույթները պրոֆեսիոնալ ռինգում։ Իր կարիերայի հինգերորդ մենամարտը 21-ամյա մարզիկը կանցկացնի փետրվարի 5-ին Մոնրեալում՝ Eye of The Tiger Management պրոմոութերական ընկերության կազմակերպած բռնցքամարտի երեկոյի շրջանակում։
Իսրայելյանի մրցակիցը կլինի 36-ամյա ֆրանսիացի Էնթոնի Դելոֆֆրը, ով ունի 9 հաղթանակ, 4 պարտություն և 1 ոչ-ոքի։ Հայ բռնցքամարտիկի համար այս մենամարտը կդառնա նոր փուլ կարիերայում․ առաջին անգամ նա կմասնակցի 6 ռաունդից բաղկացած մենամարտի, մինչդեռ նրա բոլոր նախորդ մենամարտերը նախատեսված էին 4 ռաունդի համար։
Էրիկ Իսրայելյանը հանդիսանում է աշխարհի և Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Հայաստանի հավաքականի կազմում։ 2025 թվականին նա նորամուտը նշեց պրոֆեսիոնալ բռնցքամարտում և արդեն հասցրել է տոնել չորս հաղթանակ, որոնցից բոլորը գրանցվել են Մոնրեալում։
Առաջիկա մենամարտը կարևոր փորձություն կլինի հեռանկարային հայ բռնցքամարտիկի համար և հնարավորություն կտա գնահատել նրա պատրաստվածությունը ավելի երկարատև և մրցակցային մենամարտերին պրոֆեսիոնալ մակարդակում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0