Հայաստանի ծանրամարտիկները կարտահայտվեն երիտասարդների Եվրոպայի առաջնության երրորդ օրը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 30-ին ալբանական Դուրրես քաղաքում կշարունակվեն Եվրոպայի 2025 թվականի երիտասարդների և մինչև 23 տարեկան մարզիկների առաջնության մրցումները։ Մինչև 71 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնեն երեք ծանրամարտիկներ։
Երիտասարդների մրցաշարում հարթակ կբարձրանան Տիգրան Կարապետյանը և Նարեկ Գրիգորյանը։ Նրանց ելույթը կսկսվի տեղական ժամանակով ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով՝ 18:00)։ Երկու հայ ծանրամարտիկներն էլ հայտավորել են նույն քաշը՝ 310 կգ, որը կատեգորիայի ամենաբարձր ցուցանիշներից է։ Նրանց մրցակիցները կլինեն Թուրքիայից, Ադրբեջանից, Ուկրաինայից և այլ երկրներից։
Ավելի ուշ՝ ժամը 17:00-ին (Երևանի ժամանակով՝ 20:00-ին), մինչև 23 տարեկանների առաջնության շրջանակում մեդալների համար կմրցի Գոռ Սահակյանը։ Նա հայտավորված է 330 կգ արդյունքով՝ իր ցուցակի ամենաբարձր ցուցանիշով։ Հայ ծանրամարտիկի գլխավոր մրցակիցը կրկին կլինի թուրք Յուսուֆ Գենչը, որի հետ Սահակյանը հանդիպել էր նաև Եվրոպայի մեծահասակների 2025-ի առաջնությունում։ Այն ժամանակ Գենչը հաղթել էր մինչև 73 կգ քաշային կարգում՝ 348 կգ արդյունքով, իսկ Սահակյանը դարձել էր արծաթե մեդալակիր՝ 338 կգ-ով։
Հայաստանի հավաքականն արդեն ունի երկու «մեծ ոսկի», և այս թիվը կարող է աճել։
Մրցումների ուղիղ եթերը՝ YouTube-ի EWFSPORT ալիքով։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0