Հայ հրաձիգները արծաթե մեդալներ են նվաճել Մյունխենում կայացած Աշխարհի գավաթում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ մարզիկներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը արծաթե մեդալակիր են դարձել Մյունխենում անցկացվող Աշխարհի գավաթի փուլում՝ 10 մետր օդաճնշիչ ատրճանակով խառը զույգերի մրցաձեւում։
Լարված եզրափակչում հայկական զույգը զիջեց Չինաստանի հավաքականին՝ նվաճելով երկրորդ տեղը։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրին Գերմանիայի ներկայացուցիչները։
Ավելի վաղ Կարապետյանը և Խլղաթյանը հանդես էին եկել անհատական մրցումներում, որտեղ զբաղեցրել էին համապատասխանաբար 9-րդ և 12-րդ տեղերը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0