SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանի սնոուբորդիստները մասնակցեցին 2025 թվականի Ձմեռային Ունիվերսիադային


Հայաստանի սնոուբորդիստները մասնակցեցին 2025 թվականի Ձմեռային Ունիվերսիադային
Այլ սպորտաձևեր 💬 Comment

Հունվարի 21-ին Տուրինում անցկացվող 2025 թվականի Ձմեռային Ունիվերսիադայի շրջանակում տեղի ունեցավ սնոուբորդի պարալել հսկա սլալոմ մրցույթի մեդալների խաղարկությունը: Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան երկու մարզիկ:

Նորիկ Թադևոսյանը զբաղեցրեց 32-րդ տեղը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը՝ 36-րդ: Մրցույթին մասնակցում էին 42 մարզիկ: Հաղթող ճանաչվեց Բուլղարիան ներկայացնող Տերվել Զամֆիրովը, երկրորդ տեղը զբաղեցրեց Հարավային Կորեայի մարզիկ Մա Ջունհոն, իսկ իտալացի Ֆաբիան Լենտշները դարձավ բրոնզե մեդալակիր:

Վաղը Նորիկը և Դավիթը կմասնակցեն նաև պարալել սլալոմ մրցույթին:


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։