Հայ սամբիստները 9 մեդալ են նվաճել Կրասնոդարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Կրասնոդարում կայացած սամբոյի «Գրան Պրի» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները կրկին ապացուցեցին իրենց բարձր պատրաստվածությունը՝ սպորտային և մարտական սամբոյի մրցումներում նվաճելով մի շարք մեդալներ։
Սպորտային սամբոյի մրցումներում հայկական պատվիրակությունն առանձնացավ վառ արդյունքներով։ Մինչև 58 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Կարեն Սարգսյանը։ Մինչև 71 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Կարլեն Մախինյանը, իսկ նույն քաշային կարգում Դավիթ Աբրահամյանը արժանացավ բրոնզե մեդալի։ Մինչև 79 կգ քաշային կարգում Ալեքս Ստեփանյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ գերծանր քաշային կարգում (ավելի քան 98 կգ) բրոնզե մեդալ նվաճեց Արման Մանուկյանը։
Հայ մարզիկները հաջողությամբ հանդես եկան նաև մարտական սամբոյի մրցումներում՝ նվաճելով երկու արծաթե և երկու բրոնզե մեդալ.
-
Գևորգ Գոգինյան (58 կգ) — բրոնզ
-
Մայիս Ներսիսյան (64 կգ) — արծաթ
-
Արսեն Ավետիսյան (71 կգ) — բրոնզ
-
Արման Ավանեսյան (98 կգ) — արծաթ
Հայկական պատվիրակությանը մրցաշարի ընթացքում ուղեկցում էին մարզիչ Ովիկ Խոջոյանը և պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0