Հայ սամբիստները 4 մեդալ են նվաճել Ղազանում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Նոյեմբերի 22-24-ը Ղազանում անցկացվեց սամբոյի «Թաթարստանի Հանրապետության Գրան-պրի» միջազգային մրցաշարը։ Մրցաշարին մասնակցել են նաև Հայաստանում, ինչպես նաև Ռուսաստանից, Ղազախստանից, Աբխազիայից, Տաջիկստանից ու Ղրղզստանից ժամանած մարզիկներ։
Հայ սամբիստների հաշվին կա 4 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե։ Մրցաշարի չեմպիոն է դարձել Կարեն Սարգսյանը (58 կգ) մարզական սամբոյում։ Արծաթ են նվաճել Տիգրան Գրիգորյանը (64 կգ) մարզական սամբոյում և Համլետ Սուկիասյանը (58 կգ) մարտական սամբոյում, իսկ Մհեր Օհանյանը (71 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր մարզական սամբոյում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0