Հայկական ակումբները Եվրոպա են դուրս գալիս դրոշով կրծքին․ նոր հայրենասիրական միտում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայկական ֆուտբոլում նկատվում է նոր միտում․ եվրագավաթներում Հայաստանը ներկայացնող բոլոր ակումբները դաշտ են դուրս գալիս շապիկներով, որոնց կրծքամասին պատկերված է Հայաստանի դրոշը։
Առաջինը նորամուծությունը ներկայացրեց «Նոա»-ն, որը արդեն խաղացել է նոր մարզահագուստով և հաղթանակ տարել Չեմպիոնների լիգայի առաջին որակավորման փուլում։ Այսօր նրանց կմիանան «Փյունիկ»-ը և «Ուրարտու»-ն, որոնք նույնպես կխաղան Հայաստանի եռագույնով շապիկներով՝ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումներում։
Երկու շաբաթ անց հայրենասիրական շապիկների էստաֆետը կստանձնի նաև «Արարատ-Արմենիան», որն իր ելույթները Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ որակավորման փուլում կսկսի։ Առայժմ այդ ակումբի նոր մարզաշապիկը հանրությանը չի ներկայացվել։
Հաղորդվում է, որ նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Գլխավոր նպատակն է՝ ընդգծել ակումբների ազգային ինքնությունը և միջազգային ասպարեզում Հայաստանը ներկայացնել որպես միասնություն։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0