Հայկական ակումբները իմացան Կոնֆերենցիայի լիգայի որակավորման երկրորդ փուլում իրենց մրցակիցներին, վիճակահանության արդյունքները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 18-ին Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացավ ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Հայկական ակումբները իմացան իրենց հավանական մրցակիցներին։
• «Նոա»-ն (եթե Չեմպիոնների լիգայի առաջին փուլում պարտվի «Բուդուչնոստ»-ին) հանդիպելու է ԿՈՒՊՍ (Ֆինլանդիա) / Միլսամի (Մոլդովա) զույգի պարտվողի հետ։ Հիշեցնենք, որ առաջին փուլում հաղթելու դեպքում հայկական թիմը կհանդիպի հունգարական «Ֆերենցվարոշ»-ին։
• «Ուրարտու» / «Նեման» (Բելառուս) զույգի հաղթողը կմրցի ԴԱԿ Դունայսկա Ստրեդա (Սլովակիա) թիմի հետ։ Սակայն սլովակական ակումբի եվրագավաթային մասնակցությունը դեռ հարցականի տակ է. ԴԱԿ-ը և հունգարական «Դյորը» պատկանում են նույն սեփականատիրոջը՝ Օսկար Վիլագիին։ Երկուսն էլ իրենց առաջնությունում զբաղեցրել են չորրորդ հորիզոնականը, սակայն ՈՒԵՖԱ-ի կանոններով միայն մեկն իրավունք ունի խաղալու եվրագավաթներում։ Հաշվի առնելով Հունգարիայի ավելի բարձր վարկանիշը՝ առաջնայնությունը պետք է տրվի «Դյոր»-ին։ Եթե ԴԱԿ-ը բացառվի, «Ուրարտուն» ուղղակիորեն կանցնի երրորդ փուլ, փոխարինող չի նախատեսվում։
• «Արարատ-Արմենիա»-ն խաղալու է «Ունիվերսիտատեա Կլուժ»-ի (Ռումինիա) հետ։ Ռումինական թիմը ավելի քան 50 տարվա դադարից հետո վերադարձել է եվրագավաթներ և չմասնակիցների թվում է, չնայած բավական ուժեղ կազմ ունենալուն։
• «Փյունիկ» / «Տրե Ֆիորի» (Սան Մարինո) զույգի հաղթողը հանդիպելու է ՖԿ «Դյոր»-ին (Հունգարիա), որի մասնակցությունն էլ կրկին կախված է ԴԱԿ-ի հետ ունեցած սեփականատիրական վիճակից։
Հիշեցնենք, որ առաջիկայում «Նոա»-ն Ավստրիայում կայանալիք ուսումնամարզական հավաքի ընթացքում ընկերական հանդիպում է անցկացնելու Դունայսկա Ստրեդայի հետ։
ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանության ամբողջական արդյունքները՝ ստորև պատկերված են լուսանկարում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0