Հայ կիկբոքսինգի մարզիկները 10 մեդալ են նվաճել Բուլղարիայում կայացած Եվրոպայի Բաց գավաթում
Հայաստանի կիկբոքսինգի հավաքականը հաջող հանդես եկավ Եվրոպայի Բաց գավաթում, որը տեղի ունեցավ Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում փետրվարի 21-ից 24-ը: Հայ մարզիկները նվաճեցին 10 մեդալ, որոնցից երեքը՝ ոսկե։
Հայաստանի հավաքականի մեդալային հաշվարկը:
Ոսկե մեդալներ
- Սերժ Պապյան (37 կգ, U15)
- Ռոման Գրիգորյան (63 կգ, U15)
- Սամվել Արզումանյան (47 կգ, U15)
Արծաթե մեդալներ
- Սամվել Արզումանյան (47 կգ, U15)
- Տիգրան Դավթյան (42 կգ, U15)
- Արթուր Հովհաննիսյան (45 կգ, U16)
- Մոնթե Սաֆարյան (32 կգ, U15)
Բրոնզե մեդալներ
- Մոնթե Սաֆարյան (32 կգ, U15)
- Կամո Սահակյան (32 կգ, U13)
- Կամո Սահակյան (32 կգ, U13)
Մարզիկները հանդես եկան Light Contact և Kick Light կարգերում։
Մրցաշարին մասնակցել են 29 երկրների ներկայացուցիչներ։ Ամենաշատ մարզիկները ներկայացրել էին Բուլղարիան՝ 813 մասնակցով։ Հյուրընկալող երկիրը նաև դարձավ մեդալների քանակով առաջատար՝ նվաճելով 369 մեդալ, որոնցից 79-ը՝ ոսկե։
Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցեց 11 մարզիկներով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0