Հայ կարատեիստները կմասնակցեն WKF-ի առաջին մրցաշարին 2026 թվականին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունվարի 9–11-ը Թբիլիսիում (Վրաստան) կանցկացվի միջազգային Karate One – Series A մրցաշարը, որը կբացի Կարատեի համաշխարհային ֆեդերացիայի (WKF) մրցաշրջանը 2026 թվականին։ Հեղինակավոր մրցաշարին կմասնակցի Հայաստանի հավաքականը՝ ներկայացված 10 մարզիկներով։
Հայաստանի հավաքականի կազմը
Տղամարդիկ
Կատա — Միխայել Մխիթարյան
Կումիտե, 60 կգ — Ավետիք Ղազարյան
Կումիտե, 75 կգ — Սուրեն Հարությունյան, Հայկ Կարյան, Ռոբերտ Հովհաննիսյան
Կումիտե, 84 կգ — Գոռ Ներսիսյան, Սուրեն Կիրակոսյան
Կանայք
Կումիտե, 50 կգ — Ելենա Գասպարյան
Կումիտե, 68 կգ — Անիտա Մակյան, Լենա Գյուլումյան
Մրցաշարը կանցկացվի Թբիլիսիի Նոր մարզական պալատում և կլինի Karate One – Series A շարքի առաջին փուլը նոր տարում։ Այս մրցումները համարվում են միջազգային կարևորագույն հարթակներից մեկը՝ հնարավորություն տալով մարզիկներին վաստակել WKF-ի վարկանիշային միավորներ և ամրապնդել դիրքերը համաշխարհային վարկանիշում։
Մրցաշարի առանձնահատուկ նշանակությունն այն է, որ հենց Թբիլիսիում կներկայացվի WKF-ի նորացված վիզուալ ինքնությունը, որը կօգտագործվի Karate One-ի բոլոր մրցաշարերում 2026 թվականին։
Սպասվում է ռեկորդային մասնակցություն. մրցաշարին գրանցվել են ավելի քան 1200 մարզիկներ՝ 77 երկրից։ Ամենամեծ պատվիրակությունը կունենա Իրանը, իսկ խոշոր թիմերով կներկայանան նաև Իտալիան և Թուրքիան։
Մրցումները կտևեն երեք օր, իսկ եզրափակիչներն ու բրոնզե մեդալների համար մենամարտերը կանցկացվեն յուրաքանչյուր մրցումային օրվա ավարտին։ Բոլոր մենամարտերը հնարավոր կլինի դիտել ուղիղ եթերով WKF-ի պաշտոնական YouTube ալիքում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0