Հայ կարատեիստները կմասնակցեն 2025 թվականի Աշխարհի առաջնության որակավորման մրցաշարին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
2025 թվականի Եվրոպայի կարատեի առաջնությունը տեղի ունեցավ Երևանում՝ մայիսի 7-11-ը, որտեղ երկու հայ մարզիկներ վաստակեցին կարևոր վարկանիշային միավորներ՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը։
Հայաստանի ազգային կարատեի հավաքականը, Ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի ղեկավարությամբ, մեկնել է Փարիզ՝ մասնակցելու 2025 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլին։ Հավաքականի երկու ներկայացուցիչներ՝ Գոր Ներսիսյանը և Յուրա Զալյանը, արդեն ապահովել են իրենց մասնակցությունը աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի նոյեմբերի 27-30-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։
Յուրա Զալյանը հանդես կգա մինչև 60 կգ քաշային կարգում, իսկ Գոր Ներսիսյանը՝ մինչև 84 կգ քաշային կարգում։
Հավաքականի մյուս անդամները՝ Լենա Գյուլումյանը, Անիտա Մակյանը, Սուրեն Հարությունյանը և Միխայիլ Մխիթարյանը, կպայքարեն աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքի համար՝ որակավորման մրցաշարում, որը կկայանա Փարիզում հոկտեմբերի 17-19-ը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0