SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայ մարմնամարզիկները հաջող ելույթ ունեցան Օսիեկում կայացած Աշխարհի գավաթի փուլում


Հայ մարմնամարզիկները հաջող ելույթ ունեցան Օսիեկում կայացած Աշխարհի գավաթի փուլում
Այլ սպորտաձևեր 💬 Comment

Հայ մարզիկները հաջող ելույթ ունեցան 2026 թվականի սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում, որը տեղի ունեցավ Օսիեկում։

Մրցումների գլխավոր հերոսը դարձավ Համլետ Մանուկյանը։ 18-ամյա մարզիկը նվաճեց ոսկե մեդալ ձիու վրա վարժությունում՝ հավաքելով 14.733 միավոր։ Հատկանշական է, որ Մանուկյանը հաղթել էր նաև մրցաշարի նախորդ փուլում Կահիրեում՝ հաստատելով իր բարձր մարզավիճակը։

Նույն վարժությունում Մամիկոն Խաչատրյանը զբաղեցրեց 6-րդ տեղը՝ 13.433 միավոր արդյունքով։

Հայաստանի հավաքականի համար ևս մեկ մեդալ նվաճեց Արթուր Ավետիսյանը։ Նա դարձավ օղակների վարժության բրոնզե մեդալակիր՝ ստանալով 14.133 միավոր։ Ընդհանուր առմամբ Ավետիսյանը կայուն մրցաշար անցկացրեց՝ Աշխարհի գավաթի փուլերում նվաճելով մեդալների ամբողջական հավաքածու՝ ոսկի, արծաթ և բրոնզ։

Մրցումները շարունակվում են, և արդեն վաղը հենացատկի եզրափակչում հանդես կգա Արթուր Դավթյանը, ով կպայքարի Հայաստանի համար հերթական մեդալի համար։

Արդյունքներ, ձի:

  1. Համլետ Մանուկյան (Հայաստան)
  2. Զեյնոլլա Իդրիսով (Ղազախստան)
  3. Նարիման Կուրբանով (Ղազախստան)

Արդյունքներ, օղակներ:

  1. Լյու Հենգյու (Չինաստան)
  2. Հարի Հեփուորթ (Մեծ Բրիտանիա)
  3. Արթուր Ավետիսյան (Հայաստան)

Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։