Հայ ֆուտբոլիստները մեկ շաբաթում․ գոլեր, եվրագավաթներ և հավաքականում կարիերայի ավարտ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Փետրվարի 10-ից 17-ը արտասահմանում հանդես եկող հայ ֆուտբոլիստները հագեցած շաբաթ անցկացրին։ Մարտյան հավաքականի խաղերին ընդառաջ խաղացողները աստիճանաբար ձև են հավաքում, գոլեր են խփում, ստանում խաղաժամանակ, իսկ ոմանք էլ ճակատագրական որոշումներ են կայացնում։
Շաբաթվա գլխավոր իրադարձությունները
• Վահան Բիչախչյանի և Ֆինն Գերագուսյանի գոլերը
• Տիգրան Տիկնիզյանի և Լուկաս Սելարայանի թիմերի վստահ հաղթանակները
• Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հանդիպումը Հենրիխ Մխիթարյանի հետ Միլանում
• Տիգրան Բարսեղյանի հայտարարությունը հավաքականում կարիերան ավարտելու մասին
• SofaScore-ի վարկածով շաբաթվա լավագույն գնահատականը՝ Լուկաս Սելարայան (8.1)
Հայ ֆուտբոլիստները վերջին շաբաթում (10–17 փետրվարի)
Հենրիխ Մխիթարյան («Ինտեր», Սերիա A)
Մխիթարյանը պահեստայինների թվում էր «Յուվենտուսի» դեմ խաղում, սակայն այսօր պետք է մեկնարկային կազմում դուրս գա Չեմպիոնների լիգայի «Բուդյո/Գլիմտի» դեմ հանդիպմանը։
• 14 փետրվարի (շաբաթ, Սերիա A) — «Ինտեր» – «Յուվենտուս» (3:2)
Մխիթարյանը մնաց պահեստայինների նստարանին։
Տիգրան Բարսեղյան («Սլովան», Սլովակիա)
• 14 փետրվարի (շաբաթ, Սլովակիայի առաջնություն) — «Սլովան» – «Տրենչին» (0:2)
Բարսեղյանը խաղադաշտ դուրս եկավ 46-րդ րոպեին։ SofaScore գնահատականը՝ 6.7։
Չնայած պարտությանը, «Սլովանը» շարունակում է վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Շաբաթվա ընթացքում Բարսեղյանը հայտարարեց հավաքականում կարիերան ավարտելու մասին՝ կարևոր փուլ Հայաստանի ազգային թիմի համար։
Տիգրան Տիկնիզյան («Ցրվենա Զվեզդա», Սերբիա)
Հայաստանի հավաքականի ձախ պաշտպանն անցկացրեց բարձրակարգ հանդիպում Սերբիայի առաջնությունում, իսկ այս հինգշաբթի նրան սպասվում է Եվրոպա լիգայի խաղ «Լիլի» դեմ։
• 11 փետրվարի (չորեքշաբթի, Սերբիայի գավաթ 1/8 եզրափակիչ) — «Դուբանովիչի» – «Ցրվենա Զվեզդա» (1:4)
Տիկնիզյանը խաղադաշտ դուրս եկավ 66-րդ րոպեին։
• 14 փետրվարի (շաբաթ, Սուպերլիգա) — «Ժելեզնիչար» – «Ցրվենա Զվեզդա» (0:3)
Տիկնիզյանը մեկնարկային կազմում էր և անցկացրեց ամբողջ հանդիպումը։ SofaScore գնահատականը՝ 7.1։
Տիկնիզյանը կայուն խաղաժամանակ է ստանում եվրագավաթային հանդիպումներից առաջ։
Օգնեն Չանչարևիչ («ԻՄՏ Նովի-Բեոգրադ», Սերբիա)
Հայաստանի հավաքականի դարպասապահը երկրորդ խաղն անընդմեջ չի բաց թողնում գոլ, իսկ նրա թիմը գրանցեց երկրորդ «չոր» հաղթանակը։
• 16 փետրվարի (երկուշաբթի, Սուպերլիգա) — «ԻՄՏ» – «Յավոր» (1:0)
Չանչարևիչը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ SofaScore գնահատականը՝ 6.3։
Ստյոփա Մկրտչյան («Նյուրնբերգ», Գերմանիա)
Պաշտպանը նախորդ տուրում նորամուտից հետո այս անգամ մնաց պահեստայինների թվում։
• 13 փետրվարի (ուրբաթ, Բունդեսլիգա 2) — «Նյուրնբերգ» – «Կարլսրուհե» (5:1)
Մկրտչյանը մնաց պահեստային։
Գրանտ-Լեոն Ռանոս («Այնտրախտ Բրաունշվայգ», Գերմանիա)
• 14 փետրվարի (շաբաթ, Բունդեսլիգա 2) — «Այնտրախտ Բ» – «Դարմշտադտ» (2:2)
Ռանոսը խաղադաշտ դուրս եկավ 70-րդ րոպեին՝ խաղալով աջ վինգերի դիրքում։ SofaScore գնահատականը՝ 6.5։
Լուկաս Սելարայան («Բելգրանո», Արգենտինա)
«Բելգրանոն» տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը, իսկ Սելարայանը անցկացրեց հերթական որակյալ հանդիպումը։
• 15 փետրվարի (կիրակի, Արգենտինայի առաջնություն) — «Բելգրանո» – «Ինդեպենդիենտե Ռիվադավիա» (1:0)
Սելարայանը խաղաց 89 րոպե։ SofaScore գնահատականը՝ 8.1։
Նորբերտո Բրիասկո Բալեկյան («Բարրակաս», Արգենտինա)
• 16 փետրվարի (երկուշաբթի, Արգենտինայի առաջնություն) — «Ռոսարիո» – «Բարրակաս» (2:0)
Բալեկյանը մնաց պահեստային։
Տոմաս Ադորյան («Բանֆիլդ», Արգենտինա)
• 14 փետրվարի (շաբաթ, Արգենտինայի առաջնություն) — «Բանֆիլդ» – «Ռասինգ» (0:2)
Ադորյանը խաղադաշտ դուրս եկավ 77-րդ րոպեին։ SofaScore գնահատականը՝ 6.7։
Վահան Բիչախչյան («Լեգիա», Լեհաստան)
Վահան Բիչախչյանը խփեց իր առաջին գոլը 2026 թվականին, սակայն «Լեգիան» շարունակում է մնալ վտանգավոր գոտում։
• 13 փետրվարի (ուրբաթ, Էքստրակլասա) — «Կատովիցե» – «Լեգիա» (1:1)
Բիչախչյանը խփեց գոլ և խաղաց 80 րոպե։ SofaScore գնահատականը՝ 8.0։
Սա կարևոր քայլ է Բիչախչյանի համար հիմնական կազմում կայուն տեղ ամրապնդելու ճանապարհին։
Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա)
• 14 փետրվարի (շաբաթ, Հունգարիայի առաջնություն) — «ՄՏԿ» – «Պուշկաշ Ա» (2:2)
Հարությունյանը մնաց պահեստային։
Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ», Ռումինիա)
• 15 փետրվարի (կիրակի, Ռումինիայի Սուպերլիգա) — «Ֆարուլ» – «Ռապիդ» (3:1)
Գրիգորյանը չխաղաց որակազրկման պատճառով։
Արթուր Միրանյան («Բնեյ Սախնին», Իսրայել)
• 15 փետրվարի (կիրակի, Իսրայելի առաջնություն) — «Մաքաբի Հայֆա» – «Բնեյ Սախնին» (4:0)
Միրանյանը խաղաց 66 րոպե և ստացավ դեղին քարտ։ SofaScore գնահատականը՝ 6.5։
Ֆինն Գերագուսյան («Սանդերլենդ U21», Անգլիա)
18-ամյա հարձակվողը շարունակում է առաջընթաց գրանցել երիտասարդական մակարդակում։
• 11 փետրվարի (չորեքշաբթի, Պրեմիեր լիգայի գավաթ 1/16 եզրափակիչ) — «Նոթինգհեմ Ֆորեստ U21» – «Սանդերլենդ U21» (1:6)
Գերագուսյանը խաղաց ամբողջ հանդիպումը և դարձավ գոլի հեղինակ։
Ֆինն Գերագուսյանը հիմնական թիմի հետ մեկնել է Անգլիայի գավաթի հանդիպմանը։
Վբեյմար Անգուլո («Մալուտ Յունայթեդ», Ինդոնեզիա)
• 13 փետրվարի (ուրբաթ, Ինդոնեզիայի Սուպերլիգա) — «Մալուտ Յունայթեդ» – «Պերսիջապ» (4:0)
Անգուլոն մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ SofaScore գնահատականը՝ 6.8։
Ժորդի Մոնրոյ Արարատ («Դեպորտիվո Պերեյրա», Կոլումբիա)
• 15 փետրվարի (կիրակի, Primera A) — «Յագուարես» – «Պերեյրա» (2:3)
Արարատը խաղադաշտ դուրս եկավ 71-րդ րոպեին։ SofaScore գնահատականը՝ 6.3։
Արթուր Զախարյան («Ստադ Բրիոշեն», Ֆրանսիա)
Չորս անընդմեջ անպարտելի խաղերից հետո թիմը կրկին պարտվեց և շարունակում է զբաղեցնել վերջին տեղը։
• 17 փետրվարի (երեքշաբթի, National 1) — «Ստադ Բրիոշեն» – «Ֆլյորի» (2:3)
Զախարյանը խաղաց 56 րոպե։
Միլան Գարիբյան («Կլերմոն Ֆուտ U19», Ֆրանսիա)
17-ամյա հայ ֆուտբոլիստը շարժվում է դեպի Ֆրանսիայի երիտասարդական առաջնության չեմպիոնություն։
• 15 փետրվարի (կիրակի, National U19) — «Կլերմոն U19» – «Տրուա U19» (2:0)
Գարիբյանը խաղաց 75 րոպե, իսկ նրա թիմը գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Ալբերտ Մնացականյան («Լուֆտետարի», Ալբանիա)
• 14 փետրվարի (շաբաթ, Ալբանիայի Առաջին լիգա) — «Լուֆտետարի» – «Կաստրիոտի» (2:1)
Մնացականյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Ավենտիս Ավենտիսյան և Էդգար Մովսեսյան («ՊԱԵ Խանյա», Հունաստան)
• 15 փետրվարի (կիրակի, Սուպերլիգա 2) — «ՊԱԵ Խանյա» – «Էլլաս Սիրու» (1:2)
Ավենտիսյանը նորամուտը նշեց՝ խաղադաշտ դուրս գալով 80-րդ րոպեին։ Մովսեսյանը մնաց պահեստային։
Այրիկ Բալասանով («Մոնոպոլի U19», Իտալիա)
• 14 փետրվարի (շաբաթ, Primavera 2 – B) — «Սալերնիտանա U19» – «Մոնոպոլի U19» (1:3)
Բալասանովը խաղաց 81 րոպե։
Սերոժ Տիտիզյան («Վևե-Սպորտս», Շվեյցարիա)
ԲԿՄԱ-ի և Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպանը իր նորամուտի խաղում դարձավ գոլի հեղինակ։
• 15 փետրվարի (կիրակի, Promotion League) — «Յանգ Բոյզ 2» – «Վևե-Սպորտս» (4:1)
Տիտիզյանը խաղաց ամբողջ հանդիպումը և խփեց իր թիմի միակ գոլը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0