Գորելովն ու Գյուրջյանը կփոխեն թիմերը Ռուսաստանում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Պավել Գորելովը («Չեռնոմորեց») և Արտյոմ Գյուրջյանը («Պարի ՆՆ») առաջիկայում կփոխեն ակումբները։ Այս մասին հայտնում է «ՖՆԼ с Ильевым» թելեգրամ-ալիքը։
22-ամյա կենտրոնական կիսապաշտպան Պավել Գորելովը «Չեռնոմորեց»-ից կտեղափոխվի «Օրենբուրգ»՝ ամբողջական պայմանագրով։ Նա Նովոռոսիյսկի ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկն է՝ ամսական շուրջ 850 հազար ռուբլի աշխատավարձով։ «Չեռնոմորեց»-ը ձգտում է կրճատել ծախսերը, այդ պատճառով համաձայնել է բաց թողնել կիսապաշտպանին։ «Օրենբուրգը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վեց տուրից հետո հավաքել է 6 միավոր և գտնվում է 11-րդ հորիզոնականում։
Ընթացիկ մրցաշրջանում Գորելովը անցկացրել է 6 հանդիպում Առաջին լիգայում։ «Չեռնոմորեց» նա տեղափոխվել էր 2025 թվականի ձմռանը «ԿԱՄԱԶ»-ից՝ 140 հազար եվրոյով։
25-ամյա կենտրոնական պաշտպան Արտյոմ Գյուրջյանը կհեռանա «Պարի ՆՆ»-ից և կդառնա Առաջին լիգայի «Ենիսեյ»-ի ֆուտբոլիստ։ Նախորդ մրցաշրջանը նա անցկացրել էր վարձավճարով «ԿԱՄԱԶ»-ում, որից հետո վերադարձել էր Նիժնի Նովգորոդի ակումբ, սակայն ՌՊԼ-ի մրցաշրջանի հայտացուցակում չի ընդգրկվել և դեռ չի անցկացրել որևէ խաղ։
«Ենիսեյ» տեղափոխությունը կլինի լիարժեք տրանսֆեր։ ՖՆԼ-ի վեց տուրից հետո Կրասնոյարսկի թիմը գտնվում է 13-րդ տեղում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0