Հայաստանցի գեղասահողները կպայքարեն օլիմպիական լիցենզիաների համար Պեկինում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 17-ին Պեկինում կմեկնարկի գեղասահքի կարևորագույն որակավորման մրցաշարը՝ Nebelhorn Trophy 2025, որի ընթացքում կվիճարկվեն Միլանում և Կորտինա դ’Ամպեցցոյում կայանալիք 2026 թվականի Օլիմպիական խաղերի վերջին ուղեգրերը։
Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցելու համար հայտարարել է երեք մարզիկի տարբեր կարգերում․
-
Տղամարդիկ (մենասահք) – Սեմյոն Դանիлянց
-
Զույգերով սահք – Կարինա Հակոպովա և Նիկիտա Ռահմանին
-
Պարեր սառույցի վրա – Քրիստինա Դոբրոսեդովա և Ալեսանդրո Պելլեգրինի
Ըստ ISU-ի պաշտոնական որակավորման համակարգի՝ Պեկինում կվիճարկվեն․
-
6 օլիմպիական քվոտա տղամարդկանց,
-
6 կանանց,
-
4 զույգերով սահքում,
-
5 սառույցի պարերում։
Այսպիսով՝ Հայաստանը օլիմպիական ուղեգիր ստանալու համար պետք է զբաղեցնի առնվազն․
-
6-րդ տեղ տղամարդկանց,
-
4-րդ զույգերով,
-
5-րդ պարերում։
Սա պատմական հնարավորություն է Հայաստանի հավաքականի համար․ ազգային թիմը երբեք այսքան լայն ներկայացվածություն չի ունեցել օլիմպիական որակավորման փուլում։ Առաջին անգամ Հայաստանը ներկայացված է զույգերով սահքում։ Մրցաշարին նախորդելով՝ Կարինա Հակոպովան և Նիկիտա Ռահմանինը փոխեցին սպորտային քաղաքացիությունը՝ Ռուսաստանի փոխարեն հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո։
Հաջող ելույթը Պեկինում կարող է Հայաստանին ապահովել միանգամից մի քանի լիցենզիա Իտալիայում կայանալիք Ձմեռային խաղերի համար։
Բացի այդ, նշենք, որ որակավորման մրցաշարին կմասնակցի նաև Ադելիա Պետրոսյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը՝ նեյտրալ դրոշի ներքո։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0