Հայ դյուդոյիստները ավարտել են մասնակցությունը Աստանայի Մեծ սաղավարտի մրցաշարին
Հայ մարզիկները ավարտել են իրենց ելույթները մայիսի 9-ից 11-ը Աստանայում անցկացվող ձյուդոյի Մեծ սաղավարտի շարքի փուլում։
60 կգ քաշային կարգում Աշիկ Անդրեյանը առաջին փուլում պարտվել է Ղազախստանի ներկայացուցիչ Մագժան Շամշադինին։
73 կգ քաշային կարգում Արտակ Տորոսյանը չի կարողացել հաղթահարել մեկնարկային փուլը՝ պարտվելով հարավկորեացի ձյուդոյիստ Դոնգհյոն Բաեին։ Նույն քաշային կարգում հանդես են եկել նաև Գեորգիոս Մարկարյանը (Հունաստան), Կարեն Գալստյանը և Արմեն Ագայանը (երկուսն էլ՝ Ռուսաստան), սակայն նրանք նույնպես դուրս են մնացել մեդալների պայքարից։
81 կգ քաշային կարգում Գրիգորի Պասևինը (Հայաստան) մեկնարկել է հաղթանակով՝ հաղթելով չինացի Յու Սյուին, սակայն երկրորդ փուլում պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Կարապետյանին, ով շարունակում է պայքարը բրոնզե մեդալի համար։
Հայաստանի հավաքականը մրցաշարը ավարտել է առանց մեդալների։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0