Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Էստոնիայում անցկացված մրցաշարում
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը, որի կազմում ընդգրկված էին չորս մարզիկներ, մասնակցել է Էստոնիայում կայացած միջազգային K. Palusalu memorial մրցաշարին։
Չորս հայ ըմբիշներ նվաճել են 4 մեդալ՝ 3 ոսկե և 1 բրոնզե, իսկ թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցրել է 3-րդ տեղը՝ զիջելով Վրաստանին և Լեհաստանին։
Ոսկի – Կարեն Խաչատրյան (87 կգ)
Ոսկի – Հայկ Խլոյան (97 կգ)
Ոսկի – Դավիթ Օվասապյան (130 կգ)
Բրոնզ – Սամվել Գրիգորյան (82 կգ)
Հայ ըմբիշների արդյունքները մրցաշարի ընթացքում.
Սամվել Գրիգորյան (82 կգ)
1/4 եզրափակիչ. Սամվել Գրիգորյան 4:6 Բեկա Գուրուլի (Վրաստան)
Վերաքաշում. Սամվել Գրիգորյան 10:1 Էդվին Կին (Էստոնիա)
Բրոնզե մեդալի համար պայքար. Սամվել Գրիգորյան 7:1 Ֆրեդերիկ Մաթիեսեն (Դանիա)
Կարեն Խաչատրյան (87 կգ)
1/4 եզրափակիչ. Կարեն Խաչատրյան 6:2 Անդրեաս Վալիս (Էստոնիա)
1/2 եզրափակիչ. Կարեն Խաչատրյան 9:0 Յեսպեր Հարկանեն (Ֆինլանդիա)
Եզրափակիչ. Կարեն Խաչատրյան 2:1 Շիմոն Շիմոնովիչ (Լեհաստան)
Հայկ Խլոյան (97 կգ)
1/8 եզրափակիչ. Հայկ Խլոյան 9:0 Լաշա Բոլքվաձե (Վրաստան)
1/4 եզրափակիչ. Հայկ Խլոյան 3:1 Մինդաուգաս Վինցկայթիս (Լիտվա)
1/2 եզրափակիչ. Հայկ Խլոյան 3:1 Ջերարդ Կուրնիչակ (Լեհաստան)
Եզրափակիչ. Հայկ Խլոյան 7:3 Ռիչարդ Կարլսեն (Էստոնիա)
Դավիթ Օվասապյան (130 կգ)
1/8 եզրափակիչ. Դավիթ Օվասապյան 5:0 Ռատի Տալիխիշվիլի (Վրաստան)
1/4 եզրափակիչ. Դավիթ Օվասապյան 8:0 Ռուպե Ռուսի (Ֆինլանդիա)
1/2 եզրափակիչ. Դավիթ Օվասապյան 8:0 Էրիկ Պանկ (Էստոնիա)
Եզրափակիչ. Դավիթ Օվասապյան 5:0 Մանտաս Կնիստաուստաս (Լիտվա)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0