Հայ ըմբիշները կմասնակցեն Խադարցև եղբայրների մրցաշարին Վլադիկավկազում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 1-2-ը Վլադիկավկազում կանցկացվի ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար՝ «Խադարծև եղբայրների գավաթ – 2025»-ը։ Մրցումներին կմասնակցեն վեց հայ ազատամարտիկներ։ Մրցաշարին մասնակցելու են մարզիկներ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Մոնղոլիայի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Բելառուսի, Մոլդովայի, Հունգարիայի, Վրաստանի, Պանամայի, Բահրեյնի, Բուլղարիայի, Թուրքիայի, Ղազախստանի, Ավստրիայի և Հունաստանի հավաքականներից։
Հայաստանի կազմն ու առաջին մրցակիցները․
-
65 կգ․ Արման Մուսիկյան (Հայաստան) – Այգուն (Ավստրիա)
-
70 կգ․ Տիգրան Քազարյան (Հայաստան) – Զարիլբեկով (Ղազախստան)
-
74 կգ․ Նարեկ Հարությունյան (Հայաստան) – Զակուև (Ռուսաստան)
-
92 կգ․ Նարեկ Իկիլիկյան (Հայաստան) – Շարիպով (Բահրեյն)
-
97 կգ․ Գուրգեն Սիմոնյան (Հայաստան) – Տավգազով (Ռուսաստան)
-
125 կգ․ Հենրիկ Այկյան (Հայաստան) – Պասենոկ (Ռուսաստան)
Բոլոր մրցաշարային ցանցերը հասանելի են ԱՅՍՏԵՂ։
Մենամարտերի ուղիղ հեռարձակումները հասանելի կլինեն Wrestling.TV կայքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայ գորգիրմիկ ըմբիշները հանդես եկան Նովոսիբիրսկի մրցաշարում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0