Հայաստանի ազատոճային ըմբիշները կմասնակցեն մրցաշարին Ալբանիայում
Փետրվարի 26-ից մարտի 2-ը Տիրանայում (Ալբանիա) տեղի կունենա վարկանիշային «Մուհամեդ Մալո – 2025» մրցաշարը, որին կմասնակցի Հայաստանի ազատոճային ըմբշամարտի հավաքականը։ Սա կլինի 2025 թվականին հայ ըմբիշների առաջին միջազգային մրցաշարը։
Ավելի վաղ Հայաստանի հավաքականը բաց էր թողել տարվա առաջին վարկանիշային մրցաշարը՝ Zagreb Open 2025-ը, որը անցկացվում է այս օրերին։
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը չի մասնակցի մրցաշարին։
Հայաստանի հավաքականի կազմը «Մուհամեդ Մալո – 2025» վարկանիշային մրցաշարի համար
- 57 կգ – Մանվել Հնդզրծյան
- 65 կգ – Վազգեն Թևանյան
- 70 կգ – Արման Անդրեասյան
- 74 կգ – Նարեկ Հարությունյան
- 79 կգ – Հայկ Պապիկյան
- 97 կգ – Գուրգեն Սիմոնյան
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0