Հայ ըմբիշները շարունակում են հաջողությամբ հանդես գալ Գերմանիայի Բունդեսլիգայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբիշները վստահ արդյունքներ են ցուցադրում Գերմանիայի 2025/26 մրցաշրջանի Բունդեսլիգայում։
KSV Köllerbach ակումբի կազմում մրցող Արսեն Հարությունյանն ու Հայկ Մելիքյանը փայլուն հանդիպումներ անցկացրին Բունդեսլիգայի երրորդ և չորրորդ տուրերում։
3-րդ տուրում Հարությունյանը 15:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Միխայիլ Լապպի նկատմամբ, մինչդեռ Մելիքյանը 1:6 հաշվով զիջեց Վալենտին Պետիչին։ 4-րդ տուրում Արսենը շարունակեց իր հաղթական շարքը՝ 5:1 հաշվով պարտության մատնելով Գերմանիայի հավաքականի անդամ Նիկլաս Շտեհելեին, իսկ Հայկ Մելիքյանը հաղթեց Արթուր Տատարինովին 12:1 հաշվով։ KSV Köllerbach թիմը երկու հանդիպումներում էլ տոնեց ընդհանուր հաղթանակ։
Հայաստանի ևս մեկ ներկայացուցիչ՝ Շանթ Խաչատրյանը, որը հանդես է գալիս KSC Hösbach ակումբի կազմում, 3-րդ տուրում 1:3 հաշվով պարտվեց Մեհմեթ Շահինին։
Երկրորդ Բունդեսլիգայում Նորայր Ախոյանը նույնպես հաջող հանդես եկավ՝ 7:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Գլեբ Տիտովի նկատմամբ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0