Հայ ըմբիշները բացակայում են Muhamet Malo վարկանիշային մրցաշարի նախնական ցուցակից Ալբանիայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ ըմբիշները բացակայում են սեզոնի երկրորդ վարկանիշային մրցաշարի՝ Muhamet Malo Ranking Series-ի նախնական մասնակիցների ցուցակից, որը կանցկացվի Ալբանիայում՝ փետրվարի 25-ից մարտի 1-ը։
Հրապարակված տվյալների համաձայն՝ Տիրանայում հանդես կգան բազմաթիվ հավաքականներ, որոնք բաց էին թողել առաջին վարկանիշային փուլը Զագրեբում, մասնավորապես՝ Ռուսաստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Ֆինլանդիայի և այլ երկրների թիմերը։
Ալբանիայում հայտավորված են նաև մի շարք ըմբիշներ, որոնք նախկինում հանդիպել էին Հայաստանի ներկայացուցիչներին Էստոնիայում կայացած մրցաշարում։
Նշենք, որ Հայաստանի հավաքականը բաց է թողել ինչպես Զագրեբում կայացած առաջին վարկանիշային մրցաշարը, այնպես էլ երկրորդ փուլը Ալբանիայում։ Փոխարենը հայկական թիմը ընդլայնված կազմով մասնակցել է Kristjan Palusalu Memorial մրցաշարին Էստոնիայում, որտեղ նվաճել է 14 ոսկե մեդալ։ Սակայն այդ մրցաշարը ներառված չէ United World Wrestling-ի օրացույցում և չի բերում վարկանիշային միավորներ։
Հետաքրքիր է, որ մինչև 97 կգ քաշային կարգում նախնական հայտացուցակում նշված է Արթուր Սարգսյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարում վարկանիշային շարքը չի ազդում օլիմպիական որակավորման վրա, սակայն արդեն հաջորդ մրցաշրջանից կդառնա ընտրության կարևոր բաղադրիչ։ Միաժամանակ վարկանիշային միավորները շարունակում են դեր խաղալ խոշոր միջազգային մրցաշարերի վիճակահանության ժամանակ։
Ավելացնենք, որ անցած տարի Muhamet Malo Ranking Series մրցաշարին մասնակցել էին վեց հայ ազատ ոճի ըմբիշներ, իսկ Vazgen Tevanyan-ը նվաճել էր արծաթե մեդալ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0