SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայ ըմբիշները հաղթանակներ են տարել Բունդեսլիգայի երկրորդ տուրում


Հայ ըմբիշները հաղթանակներ են տարել Բունդեսլիգայի երկրորդ տուրում
Ըմբշամարտ 💬 Comment

Հայ ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Հայկ Մելիքյանը հաջողությամբ հանդես են եկել Գերմանական Բունդեսլիգայի երկրորդ տուրում՝ օգնելով իրենց ակումբին՝ KSV Köllerbach-ին, հաղթել ASV Mainz 88 թիմին։

Մինչև 61 կգ քաշային կարգում (ազատ ոճի ըմբշամարտ) Արսեն Հարությունյանը վստահ հաղթանակ է տարել գերմանացի Ֆելիքս Թայդեր Վինսոնի նկատմամբ՝ 16:0 հաշվով՝ ցուցադրելով բացարձակ առավելություն։

Մինչև 75 կգ քաշային կարգում (հունահռոմեական ոճ) Հայկ Մելիքյանը կամային հաղթանակ է տարել՝ 6:5 հաշվով՝ պարտության մատնելով թուրք ըմբիշ Մեհմեթ Շահինին, որը Եվրոպայի վերջին առաջնության բրոնզե մեդալակիր է։

Հիշեցնենք, որ Հարությունյանն ու Մելիքյանն առաջին տուրում ևս հաղթանակ էին տարել։

Երկրորդ Բունդեսլիգայում հանդես է եկել նաև հայ ըմբիշ Նորայր Ախոյանը (66 կգ, հունահռոմեական ոճ), որը ներկայացնում է RKG Reilingen ակումբը։ Լարված պայքարում նա 1:3 հաշվով զիջել է գերմանացի Մարկ Յանսկեին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։