Հայ բռնցքամարտիկները առաջին անգամ հանդես կգան World Boxing-ի մրցաշարում Թաիլանդում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի բռնցքամարտի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի նոր միջազգային կազմակերպության՝ World Boxing-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարի։ Խոսքը վերաբերում է պատանեկան World Boxing Future Cup U19 մրցաշարին, որը կանցկացվի Թաիլանդում մարտի 8-ից 15-ը։
Այս մասին հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական սոցիալական ցանցերի միջոցով։
World Boxing Future Cup U19 մրցաշարը հանդիսանում է ընտրական փուլ դեպի 2026 թվականի պատանեկան Օլիմպիական խաղեր, որոնք կկայանան նոյեմբերին՝ Դակարում (Սենեգալ)։ Մրցաշարում ներկայացված կլինի 10 քաշային կարգ, սակայն Հայաստանի հավաքականը կմասնակցի դրանցից միայն 5-ին՝ այն կարգերին, որոնք ընդգրկված են Օլիմպիական խաղերի ծրագրում։ Միաժամանակ, պատանեկան աշխարհի առաջնությունում U19 Հայաստանի թիմը նախատեսում է հանդես գալ ամբողջական կազմով։
Հիշեցնենք, որ Հայաստանը միացել է World Boxing կազմակերպությանը 2025 թվականի վերջում։ Թաիլանդում կայանալիք մրցաշարը կլինի հայկական բռնցքամարտիկների առաջին մրցումը նոր կազմակերպության հովանու ներքո։ Մինչ այդ Հայաստանը անդամակցում էր միայն Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային (IBA), սակայն օլիմպիական վարկանիշային մրցաշարերն այժմ անցկացվում են հենց World Boxing-ի կողմից։
World Boxing-ի 2026 թվականի օրացույցը․

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0