Հայ բռնցքամարտիկները Բաթումիի մրցաշարում մեկնարկեցին վեց հաղթանակով
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 25-ին Բաթումիում մեկնարկեց բռնցքամարտի միջազգային մրցաշար՝ կազմակերպված World Boxing-ի հովանու ներքո։ Իրակլի Աբաշիձեի հիշատակին նվիրված մրցաշարին մասնակցում են մարզիկներ 10 երկրներից՝ Վրաստանից, Հայաստանից, Լեհաստանից, Ուկրաինայից, Իսրայելից, Կիպրոսից, Թուրքիայից, Ղազախստանից, Թուրքմենստանից և Ադրբեջանից։
Մրցաշարի առաջին օրը հայ բռնցքամարտիկները գրանցեցին վեց հաղթանակ ինը մենամարտերում։ Ամենահամոզիչ հաղթանակը տոնեց Ժիրայր Սարգսյանը (60 կգ), ով առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց ղազախ Ալիխան Կենժեբային։
Հայ բռնցքամարտիկների արդյունքները մրցաշարի առաջին օրը՝
Հաղթանակ – 50 կգ՝ Բարեղամ Հարությունյան (Հայաստան) — Լաշա Կեսերելիձե (Վրաստան), 5-0
Պարտություն – Լուկա Կուբլաշվիլի (Վրաստան) — Ռուդոլֆ Գարբոյան (Հայաստան), 4-1
Հաղթանակ – 55 կգ՝ Դավիթ Եղոյան (Հայաստան) — Դանիյար Ռոզմետով (Թուրքմենստան), 5-0
Հաղթանակ – 60 կգ՝ Ժիրայր Սարգսյան (Հայաստան) — Ալիխան Կենժեբայ (Ղազախստան), ՏԿՕ 1-ին ռաունդում
Հաղթանակ – 65 կգ՝ Արթուր Շահպազյան (Հայաստան) — Մամուկա Ջիբուտի (Վրաստան), 4-0
Հաղթանակ – 70 կգ՝ Արարատ Հարությունյան (Հայաստան) — Ֆարուք Դարգիգ Գուրքան (Թուրքիա), 5-0
Պարտություն – Բայրամդուրդու Նուրմուհամմեդով (Թուրքմենստան) — Զավեն Գալստյան (Հայաստան), 4-0
Պարտություն – Գիվի Տոդուա (Վրաստան) — Վահթանգ Հարությունյան (Հայաստան), 4-1
Հաղթանակ – 85 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան (Հայաստան) — Էմրե Յունուս Թաշքին (Թուրքիա), 5-0
Մրցաշարը կտեւի մինչեւ հունիսի 29-ը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0