Հայկական մրցավարները կսպասարկեն Կոնֆերենցիաների Լիգայի առաջին փուլից երեք հանդիպում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հուլիսի 10-ին կմեկնարկի ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլը։ Հայկական մրցավարները նշանակումներ են ստացել միանգամից երեք հանդիպման համար, որոնք կկայանան Բալկաններում։
«Վլազնիա» (Ալբանիա) — «Դաուգավպիլս» (Լատվիա)
Հանդիպման գլխավոր մրցավարն է Աշոտ Գալթախչյանը։
«Դեչիչ» (Չեռնոգորիա) — «Սիլեքս» (Հյուսիսային Մակեդոնիա)
Խաղը կսպասարկի Զավեն Հովհաննիսյանի գլխավորած մրցավարական խմբակը։
«Ժելեզնիչար» (Բոսնիա և Հերցեգովինա) — «Կոպեր» (Սլովենիա)
Գլխավոր մրցավար՝ Արտյոմ Գասպարյան։
Հիշեցնենք, որ նույն օրը պայքարի կմիանան նաև հայկական ակումբները։
«Փյունիկը» հյուրի կարգավիճակով կմրցի Սան Մարինոյի «Տրե Ֆիորիի» հետ։ Հանդիպման մրցավարները կլինեն Ռումինիայից։
«Ուրարտուն» Երևանում կընդունի Բելառուսի «Նեմանին»։ Խաղը կսպասարկեն խորվաթ մրցավարներ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0