Հայ դատավորները կսպասարկեն Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպումը Մալթայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայ մրցավարների բրիգադը նշանակվել է ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի հանդիպմանը, որտեղ միմյանց դեմ կմրցեն մալթայական «Համրուն Սփարթանս»-ն ու շվեյցարական «Լոզաննան»։
Հանդիպման գլխավոր մրցավարն է լինելու Հենրիկ Նալբանդյանը, նրան կօգնեն Մեսրոպ Քազարյանը և Ատոմ Սևգուլյանը։ Չորրորդ մրցավարի պարտականությունները կկատարի Աշոտ Ղալթախչյանը։ Տեսանյութերի կրկնապատկման համակարգի (VAR) աշխատանքը կիրականացնեն Զավեն Հովհաննիսյանը ու Յուրա Մախտեսյանը (AVAR)։
Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 23-ին Մալթայում։
Նշենք, որ «Համրուն Սփարթանս»-ը դարձել է Մալթայի առաջին ակումբը, որին հաջողվել է հասնել եվրագավաթների խմբային փուլ — պատմական նվաճում մալթայական ֆուտբոլի համար։
Բացի այդ, ևս մեկ հայ մասնագետ՝ Կարեն Նալբանդյանը, Եվրոպա Լիգայի «Մաքաբի» (Թել Ավիվ) – «Միդտյուլլանդ» հանդիպման տեսուչի պարտականությունները կկատարի, որը նույնպես տեղի կունենա հոկտեմբերի 23-ին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0