Հայ ֆուտբոլիստը Copinha U20-ում. Գաբրիել Կուտուջյանը նորամուտ է նշել Comercial RP-ի կազմում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունվարին Բրազիլիայում անցկացվում է երկրի ամենահեղինակավոր երիտասարդական ֆուտբոլային մրցաշարերից մեկը՝ Copinha U20-ը, որտեղ մասնակցում են Բրազիլիայի լավագույն երիտասարդական թիմերը։ Ինչպես անցած մրցաշրջանում, այնպես էլ ընթացիկ մրցաշարում Comercial RP U20-ի կազմում հանդես է գալիս հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստ։
Անցած տարի այդ թիմում խաղում էր Բրունո Ֆեյժո Բոգոսյանը։ Ընթացիկ մրցաշրջանում նա նույնպես ընդգրկված է Comercial-ի կազմում, սակայն մեկնարկային հանդիպումներին մասնակցություն չի ունեցել։ Փոխարենը մրցաշարի երկրորդ տուրում խաղադաշտ դուրս եկավ մեկ այլ հայ ֆուտբոլիստ՝ Գաբրիել Կուտուջյանը (Gabriel Kutudjian)։
20-ամյա ձախ պաշտպան Կուտուջյանը իր նորամուտը նշեց Noroeste-ի դեմ խաղում՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 83-րդ րոպեին։ Խաղն ավարտվեց Comercial-ի 2:0 հաշվով հաղթանակով։ Կուտուջյանը հանդես էր գալիս ձախ պաշտպանի դիրքում՝ 31 համարի մարզաշապիկով, և իրեն հատկացված ժամանակահատվածում մի քանի անգամ ակտիվորեն միանում էր իր եզրով իրականացվող հարձակումներին։
Գաբրիել Կուտուջյանը Comercial է տեղափոխվել 2025 թվականի վերջին և այդ քայլը նշել է սոցիալական ցանցերում․
«Նոր շրջանի սկիզբ այս հսկայական ակումբում։ Շատ շնորհակալ եմ Աստծուն և բոլոր նրանց, ովքեր միշտ աջակցել են ինձ և օգնել այս ճանապարհին»։

Կուտուջյանի խաղային դրվագները Noroeste-ի դեմ հանդիպումից կարելի է դիտել հրապարակված տեսանյութում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0