Հայաստանը՝ երկրորդը ազատ ոճի ըմբշամարտի մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնությունում․ մեկ ոսկի և 6 մեդալ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 26-ին Իտալիայի Կաորլե քաղաքում ավարտվեց մինչև 15 տարեկանների (U15) ազատ ոճի ըմբշամարտի 2025 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը, որի կազմում հանդես էին գալիս 13 ըմբիշներ, նվաճեց հինգ մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե։
Հայաստանի թիմի միակ չեմպիոնը դարձավ Էրիկ Պապիկյանը (մինչև 57 կգ քաշային կարգ), ով եզրափակիչում 6:2 հաշվով հաղթեց իր հայրենակից Տիգրան Քոլոթյանին։ Հատկանշական է, որ կիսաեզրափակիչներում երկու հայ ըմբիշներն էլ հաղթել էին Ադրբեջանի ներկայացուցիչներին։
Այս մրցաշարում երեք քաշային կարգերում հնարավոր էր հայտավորել երկու մարզիկ, սակայն միայն Հայաստանը կարողացավ երկու ըմբիշ էլ դուրս բերել նույն քաշային կարգի եզրափակիչ։
Արծաթե մեդալակիր դարձավ նաև Արթուր Մկրտչյանը (75 կգ), իսկ բրոնզե մեդալներ նվաճեցին Արեն Փիրուզյանը (44 կգ), Արեն Միրζոյանը (52 կգ) և Համլետ Անտոնյանը (62 կգ)։
Մեկնարկից ընդամենը երկու շաբաթ առաջ Արեն Փիրուզյանը բրոնզ էր նվաճել մինչև 17 տարեկանների ԵԱ-ում, իսկ այժմ կրկին բրոնզ է վերցրել՝ այս անգամ կրտսեր տարիքային խմբում։
Թիմային հաշվարկով առաջինը դարձավ Ադրբեջանի հավաքականը՝ երկու ոսկե մեդալով։ Երկրորդ տեղում Հայաստանը, երրորդը՝ Ուկրաինան։
Ռուսաստանի հավաքականը նվաճել է 5 ոսկե մեդալ, սակայն չի ընդգրկվել թիմային հաշվարկում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0