Հայաստանը գեղասահքի զույգերի մրցումներում նվաճեց օլիմպիական ուղեգիր
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Պեկինում կայացած ISU To Milano օլիմպիական ընտրական մրցաշարում Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին զույգը նվաճեց արծաթե մեդալ և ապահովեց Հայաստանի մասնակցությունը 2026թ․ Միլանի Ձմեռային օլիմպիական խաղերին։
Մրցաշարի արդյունքները (զույգեր)
-
Չինաստան — Ցզյասյուան Չժան / Իհան Հուան — 191.52
-
Հայաստան — Կարինա Ակոպովա / Նիկիտա Ռախմանին — 186.84
-
Ճապոնիա — Յունա Նագատո / Սումիտադա Մորիգուչի — 178.66
Սա նշանակալի նվաճում է Հայաստանի համար. երկիրը զույգերով չմշկասահքում օլիմպիական քվոտաներ է ստացել միայն երկու անգամ՝ 1998 և 2002 թվականներին։
Հիշեցնենք, որ Ակոպովան և Ռախմանինը նախկինում հանդես էին գալիս Ռուսաստանի հավաքականում, սակայն 2025թ․ ամռանը փոխեցին սպորտային քաղաքացիությունը և այժմ ներկայացնում են Հայաստանին։
Ընտրական մրցաշարում շարունակում են ելույթները նաև մենասահորդ Սեմյոն Դանիելյանցը և պարային զույգը՝ Քրիստինա Դոբրոսեդովա / Ալեսանդրո Պելեգրինի։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0