SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանը կրկին կմասնակցի միջազգային Unity EURO Cup մրցաշարին


Հայաստանը կրկին կմասնակցի միջազգային Unity EURO Cup մրցաշարին
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) և ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը (UNHCR) հայտարարել են թիմի ձևավորման մեկնարկի մասին, որը կներկայացնի Հայաստանին 2025 թվականի Unity EURO Cup մրցաշարում։

Մրցաշարը կանցկացվի հոկտեմբերին՝ Նիդեռլանդներում, և կազմակերպվում է ՈՒԵՖԱ-ի և ՄԱԿ-ի Փախստականների գործակալության համատեղ նախաձեռնության շրջանակներում՝ նպատակ ունենալով նպաստել փախստականների ինտեգրմանը ֆուտբոլի միջոցով։

Մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են 18-40 տարեկան փախստականներ՝ ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, ովքեր ունեն ֆուտբոլ խաղալու փորձ։ Հիմնական պահանջներն են․

  • պաշտոնական փախստականի կարգավիճակ և համապատասխան փաստաթուղթ,

  • մշտական բնակություն Հայաստանի Հանրապետությունում,

  • ճանապարհորդական փաստաթղթի առկայություն,

  • պատրաստակամություն շաբաթական երկու մարզման մասնակցելու (յուրաքանչյուրը՝ երկու ժամ),

  • պատրաստակամություն հոկտեմբերին մասնակցելու Նիդեռլանդներում անցկացվող եռօրյա ուղևորությանը։

Հայաստանը մասնակցել է Unity EURO Cup մրցաշարին 2023 և 2024 թվականներին։ 2024 թվականին Հայաստանի փախստականների հավաքականը զբաղեցրել է 5-րդ տեղը։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։