SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստանը կարող է կրկին հյուրընկալել սառցե հոկեյի աշխարհի առաջնությունը՝ Չորրորդ դիվիզիոնում


Հայաստանը կարող է կրկին հյուրընկալել սառցե հոկեյի աշխարհի առաջնությունը՝ Չորրորդ դիվիզիոնում
Հոկեյ 💬 Comment

2026 թվականի սառցե հոկեյի աշխարհի առաջնության Չորրորդ դիվիզիոնի մրցաշարի հյուրընկալող երկրի ճակատագիրը մնում է անորոշ՝ որոշումը կընդունվի սեպտեմբերին կայանալիք IIHF-ի հավելյալ Կոնգրեսում։ Այս մասին հայտնել է Հայաստանի հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արամ Սարգսյանը, ով ներկայումս գտնվում է Ստոկհոլմում՝ մասնակցելով IIHF-ի տարեկան Կոնգրեսին։

Սարգսյանի խոսքով՝ այս պահին մրցաշարի մասնակից որևէ երկիր ցանկություն չի հայտնել հյուրընկալելու առաջնությունը, ինչի արդյունքում IIHF-ը ստիպված է եղել հետաձգել ընդունող երկրի ընտրությունը։

«IIHF-ը սովորաբար չի թույլատրում, որ նույն երկիրը երկու տարի անընդմեջ հյուրընկալի առաջնությունը նույն դիվիզիոնում։ Այդ պատճառով Հայաստանի կրկին մրցաշարը հյուրընկալելու հնարավորությունները շատ փոքր են», – նշել է նա։ – «Սակայն եթե որևէ մասնակցող երկիր չհայտնի ցանկություն, մենք կունենանք հնարավորություն կրկին ընդունելու առաջնությունը»։

Հիշեցնենք, որ 2024 թվականի ապրիլին Հայաստանը հյուրընկալեց սառցե հոկեյի միջազգային մրցաշար՝ Երևանում կազմակերպելով Չորրորդ դիվիզիոնի առաջնությունը։ 

Սարգսյանը նաև նշել է, որ Կոնգրեսի ընթացքին Միջազգային հոկեյի ֆեդերացիա անդամակցելու նոր հայտեր չեն ստացվել։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։