Հայաստան Մ17 — Սան Մարինո Մ17 (առցանց հեռարձակում)
Այսօր՝ մայիսի 18-ին, Բոսնիա և Հերցեգովինայի Բիելինա քաղաքում կկայանա ԵՎՐՈ Մ17 առաջնության որակավորման երկրորդ փուլի երրորդ տուրը։ Հայաստանի Մ17 հավաքականը իր երրորդ հանդիպումը կանցկացնի Սան Մարինոյի հավաքականի դեմ։
Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը նախորդ երկու խաղերում պարտվել է Բելառուսին (0-4) և Բոսնիա և Հերցեգովինային (0-3), սակայն դեռ կա հնարավորություն ավարտել մրցաշարը հաճելի նոտայով՝ հաղթելով Սան Մարինոյին։
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին։
Խաղի առցանց հեռարձակում
Մրցաշարի բոլոր հանդիպումները հասանելի են Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի YouTube ալիքում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0