SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստան Մ17 — Բոսնիա և Հերցեգովինա Մ17 (օնլայն հեռարձակում)


Հայաստան Մ17 — Բոսնիա և Հերցեգովինա Մ17 (օնլայն հեռարձակում)
Ֆուտբոլ 💬 Comment

Այսօր՝ մայիսի 15-ին, Բոսնիա և Հերցեգովինայի Բիելինա քաղաքում կկայանա Եվրոպայի Մ17 առաջնության ՈՒԵՖԱ որակավորման երկրորդ փուլի երկրորդ տուրը։ Հայաստանի Մ17 հավաքականը իր երկրորդ հանդիպումը կանցկացնի մրցաշարի հյուրընկալող Բոսնիա և Հերցեգովինայի դեմ։

Հայաստանի երիտասարդական հավաքականը ընդգրկված է նույն խմբում Բոսնիա և Հերցեգովինայի, Բելառուսի և Սան Մարինոյի հետ։ Առաջին խաղում Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը 0-4 հաշվով պարտվեց Բելառուսին, իսկ Բոսնիա և Հերցեգովինան 5-0 հաշվով հաղթեց Սան Մարինոյին։

Հայաստան Մ17 — Բոսնիա և Հերցեգովինա Մ17 հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին։

Մրցաշարի բոլոր հանդիպումները կարող եք դիտել Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի YouTube ալիքում։

Օնլայն հեռարձակում

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝
Պետրոսյան - Եգիազարյան, Մովսեսյան, Դոխոյան, Կարապետյան - Շահգելդյան, Ջ. Դավթյան, Ոսկանյան - Գասպարյան, Արաքելյան, Դ. Դավթյան


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։