Հայաստանը պարտությամբ մեկնարկեց տանը կայացող Մ20 Եվրոպայի առաջնությունում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի Մ20 հավաքականը ձախողվեց Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության (Բ դիվիզիոն) մեկնարկային խաղում՝ խոշոր հաշվով պարտվելով մրցաշարի ֆավորիտներից մեկին՝ Լատվիային։ Հանդիպումն ավարտվեց 45։97 հաշվով։
Սկսած առաջին րոպեներից լատվացիները հաստատեցին իրենց՝ խմբի ուժեղագույն թիմ լինելու կարգավիճակը՝ ցուցադրելով բարձր ինտենսիվություն և հիանալի իրացում։ Փիթեր Դոմինգեսի սաները փորձում էին դիմադրել, սակայն մրցակցի դասը շատ բարձր էր։ Այնուամենայնիվ, Հայաստանի ընտրանու առջևում ավելի հավասար ուժերով հանդիպումներ կան։
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը դարձավ կենտրոնական Յուրա Մելիքյանը՝ 10 միավոր, 8 անդրադարձ և 2 խլում։ Գրեգորի Գազարյանը հավաքեց 9 միավոր և կատարեց 3 խլում։ Միավորներ հավաքեցին նաև Մակքոլը (7), Կիրակոսյանը (5), Աղաջանյանը (5), Մկրտումյանը (3), Կարախանյանը (3) և Քիլիսլյանը (3)։
Լատվիայի կազմում 21 միավորով աչքի ընկավ Յանիս Յինեմանիսը, Թոմաս Սալնայսը՝ 18, Ռոլանդս Սուլչսը՝ 11, Ֆրենսիս Նեյլանդսը՝ 10։
Հայաստանի հաջորդ խաղը կկայանա արդեն վաղը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ, որը մեկնարկային տուրում 79։77 հաշվով հաղթեց Էստոնիային։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0