Հայաստանը պահպանել է իր դիրքը FIBA-ի թարմացված վարկանիշում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Միջազգային բասկետբոլի ֆեդերացիան (FIBA) հրապարակել է ազգային տղամարդկանց հավաքականների թարմացված վարկանիշը։ Հայաստանի հավաքականը պահպանել է իր 93-րդ տեղը համաշխարհային ցուցակում։
Վերջերս թիմը անցկացրել է նախակարկավորման առաջին փուլի երկու մեկնարկային հանդիպումներ՝ Եվրոբասկետ-2029-ի B խմբում։ Հյուրընկալվելիս Հայաստանի հավաքականը 88:98 հաշվով պարտվել է Բուլղարիային, իսկ Երևանում զիջել է Նորվեգիային՝ 62:74։
FIBA-ի տոպ-10 վարկանիշը
-
ԱՄՆ
-
Գերմանիա
-
Սերբիա
-
Ֆրանսիա
-
Կանադա
-
Ավստրալիա
-
Իսպանիա
-
Արգենտինա
-
Լիտվա
-
Բրազիլիա
Հայաստանի մրցակիցների դիրքերը
Հայաստանի մրցակիցները Եվրոբասկետ-2029-ի նախակարկավորման B խմբում նույնպես պահպանել կամ փոփոխել են իրենց դիրքերը․
-
Բուլղարիան իջել է երկու հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 54-րդ տեղը։
-
Նորվեգիան պահպանել է իր 80-րդ տեղը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0