SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Հայաստան և Պորտուգալիան ստորագրել են ֆուտբոլի ոլորտում համագործակցության մասին հուշագիր


Հայաստան և Պորտուգալիան ստորագրել են ֆուտբոլի ոլորտում համագործակցության մասին հուշագիր
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստան–Պորտուգալիա հանդիպումից առաջ երկու երկրների ֆուտբոլային ֆեդերացիաների նախագահներ Արմեն Մելիքբեկյանը և Պեդրու Պրուենսան ստորագրեցին հայ-պորտուգալական ֆուտբոլի զարգացման մասին հուշագիր։

«Առաջին անգամ եմ Հայաստանում, և ինձ համար մեծ անակնկալ էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից այսպիսի ջերմ ընդունելությունը։ Այս փաստաթուղթը սկիզբ կդնի մեր սերտ համագործակցությանը, և մենք կբերենք Հայաստան պորտուգալական ֆուտբոլի գաղտնիքները», — նշեց Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պեդրու Պրուենսան։

Համաձայնագիրը նախատեսում է համատեղ մրցաշարերի, սեմինարների և կրթական դասընթացների իրականացում։ Համագործակցության շրջանակներում ընդգրկվելու են սպորտային ենթակառուցվածքների և ակադեմիաների կառուցումը, սպորտային բժշկությունը, մարզումային գործընթացում նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև մարզիչների և ֆիզիոթերապևտների վերապատրաստումը։

«Իհարկե, մենք մեծ օգուտ կարող ենք ստանալ այս հուշագրից։ Ամենակարևորն է Պորտուգալիայի փորձը, որտեղ շատ լավ կազմակերպված է աշխատանքը երիտասարդների հետ և գործում են հզոր ֆուտբոլային ակադեմիաներ։ Բացի այդ, պորտուգալական փորձը մեզ կօգնի ստեղծել Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգա», — ընդգծեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Կողմերը նաև պայմանավորվեցին ֆուտբոլի և ֆուտզալի ազգային հավաքականների մասնակցությամբ ընկերական հանդիպումների կազմակերպման մասին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։