Հայաստանի գավաթ. «Սյունիքը» և «Արարատի Արաքսը» ապահովեցին տեղ 1/8 եզրափակիչում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի գավաթի նախնական փուլում որոշվեցին ևս երկու թիմեր, որոնք իրենց ուղեգրերը նվաճեցին դեպի 1/8 եզրափակիչ։
Կապանում կայացած հանդիպմանը «Սյունիքը» 3-1 հաշվով առավելության հասավ «Հայքի» նկատմամբ։ Հյուրերը արագորեն առաջ անցան՝ Էրիկ Ազիզյանի 11-մետրանոցից խփած գոլի շնորհիվ։ Սակայն տանտերերը պատասխանեցին վստահ խաղով․ Յոահիմ Ամիյեկորը հավասարեցրեց հաշիվը, իսկ երկրորդ կեսում Ալեն Կարապետյանը ևս մեկ 11-մետրանոցով դուրս բերեց թիմին առաջ։ Վերջնական կետը դրեց Արմեն Հովհաննիսյանը, ով ավելացված ժամանակում խփեց երրորդ գնդակը։
Մյուս խաղում Չարենցավանում դրամատիկ պայքար ծավալվեց «Արարատի Արաքսի» և «Լեռնային Արցախի» միջև։ Հիմնական ժամանակում կողմերը փոխանակվեցին մեկական գնդակով․ Վլադիմիր Զաքարյանը բացեց հաշիվը, իսկ Ռումյան Հովսեփյանը վերականգնեց հավասարությունը։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, և ամեն ինչ որոշվեց հետխաղյա հարվածաշարով։ Երկարաձգված ու լարված պայքարում «Արարատի Արաքսը» առավելության հասավ 7-6 հաշվով և ևս մեկ քայլ առաջ գնաց գավաթում։
Այսպիսով, «Սյունիքը» և «Արարատի Արաքսը» միացան այն թիմերին, որոնք արդեն ապահովել են մասնակցությունը Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0