Արմեն Պետրոսյանը կպայքարի RCC գոտու համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ռուսաստանի խառը մենամարտերի լիգան՝ RCC-ն, հայտարարել է նոր բարձրակարգ մենամարտի մասին․ UFC-ի նախկին մարտիկ և Fight Nights-ի նախկին չեմպիոն Արմեն «Սուպերմեն» Պետրոսյանը ստորագրել է պայմանագիր և գլխավորելու է RCC 24 մրցաշարը։ Նրա մրցակիցը լինելու է կազմակերպության գործող միջին քաշային չեմպիոն Վլադիսլավ Բելազը։
Հիմնական իրադարձությունը կկայանա դեկտեմբերի 12-ին՝ 12-հազարանոց մասշտաբային ՈւԳՄԿ Արենայում, որտեղ Բելազը նախկինում ստացել է մեծ ճանաչում՝ հաղթելով լեգենդար Ալեքսանդր Շլեմենկոյին և ամրապնդելով իր կարգավիճակը ռուսական MMA-ի գլխավոր աստղերի շարքում։
Պետրոսյանի համար այս մարտը կլինի երկրորդը RCC հովանու ներքո։ Ամառային ամիսներին նա դեբյուտեց լիգայում քիքբոքսինգի ձևաչափում՝ գեղեցիկ և մրցակցային մենամարտ անցկացնելով Իվան Շտիրկովի դեմ։ Երկու ամիս անց Արմենը հաջողությամբ վերադարձավ MMA՝ ժամանակից շուտ հաղթելով Իգոր Սվիրիդին:
Այժմ «Սուպերմենը» պատրաստ է նոր բարձունքի՝ գործող չեմպիոն Բելազի հետ 5 ռաունդանոց մենամարտը կորոշի, թե ով կունենա RCC միջին քաշային գոտին։ Սպասվում է, որ այս դիմակայությունը տարվա ամենասպասված ու ինտրիգային մենամարտերից մեկը։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0