Արմեն Մելիքբեկյանը և Վարազդատ Հարոյանը ներողություն են խնդրել Վրաստանից կրած պարտության համար
Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի հավաքականի Վրաստանից կրած 1:6 հաշվով խոշոր պարտությունից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը և թիմի ավագ Վարազդատ Հարոյանը համատեղ հայտարարություն են արել։
Արմեն Մելիքբեկյան
«Բոլորիս անունից ներողություն ենք խնդրում այս արդյունքի համար։ Հանդիպումից հետո երկար զրուցեցինք խաղացողների և մարզիչների հետ ու պատրաստ ենք հաղթահարել դժվարությունները, ընդունել մարտահրավերը, լուծել ներքին խնդիրները և հունիսին հանդես գալ այլ վիճակում։ Սեպտեմբերին մենք կլինենք մարտական թիմ։ Սա ֆուտբոլիստների, մարզչի և ֆեդերացիայի համատեղ հայտարարությունն է»։
Վարազդատ Հարոյան
«Քանի դեռ ես հավաքականում եմ, հույս ունեմ, որ նման ամոթալի պարտություններ այլևս չեն լինի։ Կրկին անգամ ներողություն եմ խնդրում։ Երկար խոսեցի թիմի տղաների հետ։ Այո՛, նրանք իմ ընկերներն են, բայց ես նրանց բացատրեցի, որ մենք նման պարտությունների իրավունք չունենք»։
Նշենք, որ երկու հանդիպումների արդյունքում Հայաստանը պարտվեց Վրաստանին ընդհանուր 1:9 հաշվով։
Source: Fastnews.am
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0