SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արման Ծառուկյանը կոշտ արձագանքել է Տոպուրիային. ակնարկ ապագա մենամարտի՞ մասին


Արման Ծառուկյանը կոշտ արձագանքել է Տոպուրիային. ակնարկ ապագա մենամարտի՞ մասին
MMA 💬 Comment

UFC-ի աշխարհում նորից լարվածություն է ծագում՝ այս անգամ ի դեմս հավակնորդ Իլիա Տոպուրիայի և թեթև քաշային կարգում առաջին հորիզոնականը զբաղեցնող Արման Ծառուկյանի։ Պատճառը Տոպուրիայի կտրուկ արտահայտությունն էր Ծառուկյանի հասցեին՝ Արիէլ Հելվանիի հետ հարցազրույցում՝ Տոպուրիա–Օլիվեյրա տիտղոսային մենամարտից առաջ, որը տեղի կունենա հունիսի 29-ին UFC 317-ին։

Արման Ծառուկյանը նշանակվել է որպես պահեստային մենամարտող՝ ինչը դժգոհություն է առաջացրել Տոպուրիայի մոտ։

«Նա վատ որոշում է կայացրել։ Ես չգիտեմ՝ ինչու է նա համաձայնել այս մենամարտին։ Չես կարող ուղղակի այդպես գալ պահեստային։ Չգիտեմ՝ ինչքան է նա մարզվել, բայց եթե մեզնից որևէ մեկի հետ բան պատահի… նույնիսկ ինձ հետ, թեև դա քիչ հավանական է, բայց ով իմանա։ Չարլզի դեմ անգամ նա կտրամադրվի, իսկ ինձ հետ ընդհանրապես շանս չունի։ Առաջին ռաունդում, առաջին րոպեներին՝ ինչ է անելու՞։ Տեկդաուն կանի՞։ Թող դա մնա, եղբայր», — ասել է Տոպուրիան։

Ծառուկյանի պատասխանը չուշացավ։ Նա սուր կերպով արձագանքեց սոցիալական ցանցերում․

«Ավելի լավ է աղոթիր, որ Չարլզի հետ ոչինչ չպատահի, որովհետև ես քո համար այս դիվիզիոնում ամենավատ հնարավոր մրցակիցն եմ։ Դու պայքարում ես գոտու համար մի տղայի դեմ, ում ես արդեն հաղթել եմ։ Ու ոչ իմ դեմ»։

Այս փոխադարձ հարձակումների ֆոնին ակամա հարց է առաջանում. միգուցե UFC-ն արդեն պատրաստվում է հաջորդ մեծ տիտղոսային մենամարտին՞։

Թեպետ նախկինում Արմանն ու Իլիան հարգանքով էին խոսում միմյանց մասին, նման կտրուկ տոնայնության փոփոխությունը պատահական չի թվում։ UFC-ի մարտիկները հազվադեպ են լեզվակռվի մեջ մտնում առանց պատճառի։ Սովորաբար նման հակամարտությունները դառնում են պրոպագանդայի մի մաս և առաջացնում մեծ հետաքրքրություն ապագա մենամարտերի հանդեպ։

Այս պահին երկու սցենար է հնարավոր․ կամ UFC-ն իսկապես մտահոգված է Չարլզ Օլիվեյրայի վիճակով, և Արմանը կարող է փոխարինել, կամ կազմակերպությունն արդեն վստահ է Տոպուրիայի հաղթանակի վրա և սկսում է տաքացնել հաջորդ մենամարտը՝ Տոպուրիա-Ծառուկյան։

Հավելենք, որ այս պահին Արմանը գտնվում է ԱՄՆ-ում և լրջորեն պատրաստվում է հնարավոր մենամարտին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։