SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Մուհամեդ Մոկաևին HYPE Brazil-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Մուհամեդ Մոկաևին HYPE Brazil-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
MMA 💬 Comment

UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը անցկացրեց հերթական գրեփլինգի մենամարտը և տարավ վստահ հաղթանակ։ Ռիո դե Ժանեյրոյում անցկացված HYPE Brazil մրցաշարում Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց UFC-ի մեկ այլ մարտիկի՝ Մուհամեդ Մոկաևին։

Չնայած այն հանգամանքին, որ մարզիկները հանդես են գալիս տարբեր քաշային կարգերում՝ թեթև քաշային Ծառուկյանը և գերթեթև քաշային Մոկաևը, մենամարտը ստացվեց լարված և դիտարժան։ Արմանը սպասելիորեն գործեց ագրեսիվ, մշտապես հարձակվում էր և ի վերջո յոթերորդ րոպեին կարողացավ անցկացնել խեղդող հնարք։

Մենամարտը անցկացվեց submission only կանոններով և նախատեսված էր 10 րոպեի համար։

Հաղթանակից հետո Արման Ծառուկյանը ստացավ HYPE FC-ի չեմպիոնական գոտին և անմիջապես մարտահրավեր նետեց Չարլզ Օլիվեյրային, որպեսզի հաջորդ HYPE մրցաշարում Սան Պաուլոյում պաշտպանի տիտղոսը։

Հետաքրքիր է, որ նրանց մենամարտը կարող է տեղի ունենալ նաև UFC-ում՝ հնարավոր BMF գոտու համար։ Սակայն մինչ այդ երկրպագուները կարող են տեսնել նրանց դիմակայությունը գրեփլինգի ձևաչափով։

Նշենք, որ արդեն մարտի 28-ին Ֆլորիդայում Ծառուկյանը կանցկացնի ևս մեկ մենամարտ․ RAF 07 մրցաշարում նա վերստին կհանդիպի Ջորջիո Պուլլասի հետ՝ ազատ ոճի ըմբշամարտի կանոններով։

HYPE Brazil մրցաշարի բոլոր արդյունքները

ՏԵՍԱՆՅՈՒԹ


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։