Արման Ծառուկյանը կմասնակցի RAF 05 մրցաշարին Լենս Փալմերի դեմ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտ կանցկացնի PFL-ի նախկին մարտիկ Լենս Փալմերի դեմ։ Մրցամարտը կկայանա հունվարի 10-ին Ֆլորիդա նահանգում՝ RAF 05 (Real American Wrestling) մրցաշարի շրջանակներում։
Լենս Փալմերը ունի տպավորիչ կարիերա թե՛ ՄՄԱ-ում, թե՛ ըմբշամարտում։ Նրա ռեկորդը խառը մենամարտերում կազմում է 28 հաղթանակ և 3 պարտություն, իսկ PFL լիգայում նա հանդես է եկել 12–3 արդյունքով։ Փալմերը NCAA Division I All-American ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարերի քառակի հաղթող է, ինչպես նաև բրազիլական ջիու-ջիցուի սև գոտու կրող։

RAF լիգան (Real American Wrestling) համեմատաբար վերջերս է սկսել մրցաշարեր անցկացնել ԱՄՆ-ում՝ առաջարկելով UFC-ին նման ոճային ձևաչափ, սակայն ազատ ոճի ըմբշամարտի շեշտադրմամբ։ Պրոմոուշենի շրջանակում օլիմպիական ըմբիշներն ու ՄՄԱ աստղերը հնարավորություն են ստանում մրցել հենց ըմբշամարտի գոտեմարտերում։ RAF-ը ունի սեփական չեմպիոնական գոտիներ տարբեր քաշային կարգերում, իսկ կիսածանր քաշում գործող չեմպիոնը Յոել Ռոմերոն է։
Նշենք, որ Արման Ծառուկյանի համար սա առաջին ելույթը չէ այլընտրանքային դիսցիպլիններում։ Դեկտեմբերի 30-ին նա Երևանում գրեփլինգի գոտեմարտ կանցկացնի Շարա Բուլետի դեմ Hype Fighting մրցաշարում, իսկ դեկտեմբերի 17-ին Մոսկվայում Ծառուկյանը ջիու-ջիցուի մենամարտում հաղթել է Մեհդու Բայդուլաևին։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
1