Արման Ծառուկյանը հայտնել է Պեդի Փիմբլեթի հետ մենամարտելու ցանկության մասին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
UFC թեթեւ քաշային կարգի առաջին համար Արման Ծառուկյանը (22–3) հայտնել է իր ցանկությունը՝ մենամարտելու դիվիզիոնի 8-րդ համար Պեդի Փիմբլեթի (23–3) հետ։ Red Corner MMA-ին տված հարցազրույցում Արմանը նշել է, որ տպավորված է բրիտանացու վերջին ելույթով և կարծում է, որ այդ մենամարտը գրավիչ է թե՛ սպորտային, թե՛ գովազդային տեսանկյունից․
«Պեդին շատ լավ տեսք ուներ իր վերջին մենամարտում։ Հիմա արդեն պարզ է, որ նա կարող է հաղթել թոփ 10-ի մրցակիցներին։ Նա ինքը բարձրացավ մինչև 8-րդ հորիզոնական, բայց կարծես թե չի պատրաստվում մենամարտել մոտ ժամանակներս։ Ասում է, որ ցանկանում է մենամարտել տարվա վերջում, իսկ ես ուզում եմ մենամարտել ամռանը։
Իսկ եթե ինձ առաջարկեն մենամարտել Պեդիի հետ ամռանը՞։ Ես կընդունեմ այդ մարտահրավերը։ Նա հայտնի անուն է, վերջերս հաղթեց Մայքլ Չանդլերին, ունի վեց կամ յոթ անընդմեջ հաղթանակ, և UFC-ում դեռևս չի պարտվել։ Դա լավ մենամարտ կլինի և կօգնի ինձ ընդլայնել իմ երկրպագուների բազան Մեծ Բրիտանիայում», — ասել է Արման Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ Արմանը դուրս եկավ չեմպիոնական մրցավազքից՝ վնասվածքի պատճառով չմասնակցելով մենամարտին ընդդեմ Իսլամ Մախաչեւի։ Այժմ Ծառուկյանին սպասում է հավակնորդական մենամարտ, որի արդյունքում նա կարող է երկրորդ հնարավորությունը ստանալ չեմպիոնական գոտու համար։ Հնարավոր մրցակիցների թվում են նշվում Փիմբլեթը և Ջասթին Գեյջին։
Մոտ ժամանակներս Արմանը կմասնակցի ADXC 10 մրցաշարին, որը տեղի կունենա մայիսի 31-ին՝ Մոսկվայում։ Այնտեղ նա գրեփլինգի մենամարտ կունենա Պատրիկի Փիթբուլի հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0