SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Արման Ծառուկյանը Արիել Հելվանիի փոդքասթում. «Ես դառնալու եմ P4P առաջին համարը»


Արման Ծառուկյանը Արիել Հելվանիի փոդքասթում. «Ես դառնալու եմ P4P առաջին համարը»
MMA 💬 Comment

Հայ ՄՄԱ մենամարտիկ Արման Ծառուկյանը հյուրընկալվել է հայտնի ՄՄԱ լրագրող Արիել Հելվանիի նոր թողարկման մեջ, որտեղ քննարկել է UFC թեթև քաշային կարգի իրավիճակը, Իսլամ Մախաչևի և Ջեք Դելլա Մադդալենայի հնարավոր մենամարտը, ինչպես նաև Իլիա Տոպուրիայի կարգավիճակը։

Պատասխանելով հարցին՝ արդյոք կարծում է, որ Տոպուրիան իրենից վախենում է, Ծառուկյանն ընդգծել է իր հարգանքը մրցակցի նկատմամբ․
«Իհարկե ոչ։ Իհարկե չի վախենում։ Նա մենամարտիկ է, ո՞նց կարող է որևէ մեկից վախենալ։ Ուղղակի սիրում է խաղալ մրցակիցների հետ, ամեն տեսակ հիմար բաներ ասել», — ասել է Արմանը։

Նա նաև մեկնաբանել է Մախաչև — Մադդալենա հնարավոր մենամարտը․
«Հուսով եմ՝ Իսլամը կհաղթի Մադդալենային։ Դժվար մենամարտ է։ Մադդալենան շատ ուժեղ տղա է՝ հրաշալի բռնցքամարտ, լավ պաշտպանություն գոտեմարտից։ Բայց հավատում եմ՝ Մախաչևի գոտեմարտը կօգնի նրան գցել Ջեքին, պահել նրան, սաբմիթ անել կամ գրաունդ ընդ փաունդով ավարտել մենամարտը»։

Հարցին՝ ինչպես կավարտվեր Մախաչև — Տոպուրիա մենամարտը, եթե այն տեղի ունենար անցած շաբաթ, Արմանը պատասխանել է առանց հապաղելու․
«Իսլամ Մախաչև, հաղթանակ ՏԿՕ-ով։ Այս մենամարտիկները տարբեր մակարդակներում են, անհնար է համեմատել նրանց»։

Երբ Հելվանին հիշեցրել է, որ Տոպուրիան այժմ զբաղեցնում է P4P վարկանիշի առաջին հորիզոնականը, Արմանը նշել է, որ ամեն ինչ կփոխվի, եթե Մախաչևը դառնա կրկնակի չեմպիոն․
«Եթե նա 77 կգ քաշային կարգում գոտի նվաճի, նորից կլինի P4P №1։ Նա կհաղթի Ջեքին, կլինի №1, ես էլ թեթև քաշում չեմպիոն կդառնամ, կլինեմ №2։ Հետո մենք կմենամարտենք իրար հետ, և ես կդառնամ №1», — ասել է Ծառուկյանը ժպիտով։ «Պետք է մեծ բաների մասին երազել։ Եվ աշխատել դրա համար»։

Ավարտին Ծառուկյանն հումորով պատասխանել է իր հնարավոր տեղափոխման մասին կեսմիջին քաշային կարգ․
«Չեղավ արդեն, երբեք կյանքում։ Ավելի հեշտ է 66 իջնել, քան 77 բարձրանալ»։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։