Արման Ծառուկյանը՝ Տոպուրիային. «Եթե հաղթես, քո երեսով կմաքրեմ օկտագոնի հատակը»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Արման Ծառուկյանը կտրուկ արձագանքել է Իլիա Տոպուրիայի խոսքերին, որ վերջինս ասել էր իսպանական մեդիային տված հարցազրույցում՝ UFC 317-ի նախաշեմին։ Մրցաշարը կկայանա հունիսի 29-ին, իսկ գլխավոր մենամարտում Տոպուրիան եւ Չարլզ Օլիվեյրան կպայքարեն թեթեւ քաշային կարգում չեմպիոնի գոտու համար։ Ծառուկյանը, ով վերջերս մենամարտել էր Օլիվեյրայի հետ, նշանակվել է որպես պահեստային մենամարտող՝ չեղարկման դեպքում փոխարինելու համար։
Տոպուրիան քննադատել է Արմանի ներկայությունը այդ կարգավիճակով․
«Անհեթեթ է ընդունել լինել պահեստային՝ կարճ նախազգուշացմամբ, աշխարհի երկու լավագույնների դեմ։ Մենք Չարլզով երկար ժամանակ պատրաստվում էինք միմյանց։ Իսկ նա նույնիսկ չգիտի՝ ում դեմ կկռվի։ Նա չի ունենա մարտավարություն և ամենայն հավանականությամբ կպարտվի։ Թերեւս նա պարզապես փորձում է լավ տպավորություն թողնել UFC-ում և պատրաստ է ամեն ինչի՝ նույնիսկ հատակ լվանալուն»։
Ծառուկյանը կարճ, բայց կտրուկ պատասխան է տվել X սոցիալական հարթակում․
«Եթե հաղթես Օլիվեյրային, քո երեսով կմաքրեմ օկտագոնի հատակը»
Sportaran-ի մեկնաբանություն․
Ակնհայտ է, որ Տոպուրիային զայրացնում է փոխարինման հնարավորությունը․ նա հասկանում է, որ Ծառուկյանը կարող է դուրս գալ Օլիվեյրայի փոխարեն՝ անկանխատեսելի մարտավարությամբ։ Բացի այդ, Արմանը արդեն մենամարտել է Չարլզի հետ և ճանաչում է նրա ոճը, մինչդեռ Տոպուրիայի դեմ, հավանաբար, հատուկ է պատրաստվել։ Իլիան վախենում է ոչ թե միայն փոխարինումից, այլ նրանից, որ կարիերայի ամենակարևոր երեկոյին պատրաստ չի լինի նոր մրցակցի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0