Արման Ծառուկյանը դուրս է եկել Մախաչևի դեմ մենամարտից, արդեն փոխարինող կա
Ցավոք սրտի, Արման Ծառուկյանը դուրս է եկել UFC 311-ի շրջանակներում Իսլամ Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտից, պատճառը՝ սանդղման վերջին կիլոգրամի ընթացքում մեջքի վնասվածք ստանալն է:
«Մեծ ափսոսանքով տեղեկացնում եմ, որ մեջքի վնասվածքի պատճառով մենամարտից դուրս գալու լուրը ճշմարիտ է։ Սա իմ մարզական կարիերայի ամենադժվար որոշումն էր։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել UFC-ին աջակցության համար և անհամբերությամբ սպասում եմ իմ առաջին տիտղոսային մենամարտին ապագայում։ Շնորհակալություն բոլորին աջակցելու համար»,- գրել է Արման Ծառուկյանի եղբայրը։
Այնուամենայնիվ, Իսլամ Մախաչևը կմրցի UFC 311-ում։ Ծառուկյանի փոխարեն տիտղոսի համար կպայքարի բրազիլացի Ռենատո Մոյկանոն, ով պահեստային էր։
Հիշեցնենք, որ հենց Մոյկանոն էր դուրս եկել Ծառուկյանի հետ մենամարտից 2023 թվականի ապրիլին, իսկ այժմ նա ստացել է իր հնարավորությունը։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0