Արման Ծառուկյանը Hype Brazil մրցաշարում Ռիոյում կմենամարտի Մուհամմադ Մոկաևի հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Մարտի 11-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կկայանա Hype Brazil մրցաշարը, որի շրջանակում կանցկացվի հետաքրքիր դիմակայություն հայտնի ՄՄԱ մարտիկների՝ Արման Ծառուկյանի և Մուհամմադ Մոկաևի միջև։
Մարզիկները կանցկացնեն գրեփլինգի մենամարտ submission only կանոններով։
Տևողություն՝ 10 րոպե
Կանոններ՝ միայն սաբմիշններ (հաղթանակը հնարավոր է միայն ցավեցնող կամ խեղդող հնարքով)
Երկու մարզիկներն էլ հայտնի են իրենց ուժեղ ըմբշամարտով և պարտերում վերահսկողությամբ, ուստի մենամարտը խոստանում է լինել մրցաշարի ամենաինտրիգայիններից մեկը։
Սկզբում նախատեսվում էր, որ Ծառուկյանը կմենամարտի Ջորջիո Պուլլասի դեմ։ Սակայն այդ մենամարտը չեղարկվեց և տեղափոխվեց։
Այժմ Ծառուկյան — Պուլլաս հանդիպումը (ռևանշ) կկայանա մարտի 28-ին RAF 07 մրցաշարում, որտեղ մարզիկները կմրցեն ազատ ոճի ըմբշամարտի կանոններով։
Hype Brazil մրցաշարի քարտում նաև հայտավորված են UFC-ի մի քանի հայտնի մարտիկներ.
-
Ջին Սիլվա
-
Շարաբուտդին Մագոմեդով (Շարա Բուլետ)
-
Էդսոն Բարբոզա
-
Բրայս Միտչել
Մրցաշարը կանցկացվի մարտի 11-ին Farmasi Arena-ում (Ռիո դե Ժանեյրո) և կհեռարձակվի Triller TV հարթակում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0