Արման Ծառուկյանը բարձրացավ P4P վարկանիշային աղյուսակում և մարտահրավեր նետեց Տոպուրիային. «Դու վախեցած ես»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
UFC 317 մրցաշարից հետո, որը փոխեց ուժերի դասավորությունը խառը մենամարտերի էլիտայում, Արման Ծառուկյանը բարձրացավ P4P (pound-for-pound)՝ քաշային կարգերից անկախ լավագույն մենամարտիկների վարկանիշում՝ զբաղեցնելով 13-րդ տեղը։ Սա կարևոր քայլ է Հայաստանն ներկայացնող մենամարտիկի համար, որը ամրապնդում է իր դիրքերը թե՛ թեթև քաշային կարգում, թե՛ UFC-ում ընդհանրապես։
Ծառուկյանը շարունակում է կայուն վերելքը թեթև քաշային կարգում, որտեղ նա երկրորդ տեղում է՝ զիջելով միայն չեմպիոնին։ Հարց, որը հուզում է բոլոր երկրպագուներին. արդյոք կկայանա՞ Տոպուրիա-Ծառուկյան մենամարտը, և եթե այո, ապա ո՞վ կհաղթի։
Փորձագետի կարծիք
Fight Nights-ի նախագահ Կամիլ Գաջիևը նույնպես խոսեց Տոպուրիայի վերելքի մասին.
«Ամբողջությամբ արժանի է։ P4P վարկանիշը մաթեմատիկական բանաձևի արդյունք է՝ արդյունք, մեթոդ, հաղթանակի ժամանակ, մրցակցի մակարդակ։ Տոպուրիան տպավորիչ և արագ հաղթանակ է տարել նոր քաշային կարգում։ Այս պահին նա անթերի մենամարտիկ է»։
Սակայն բանաձևերը միշտ չէ, որ հաշվի են առնում մի բան՝ ոճերն են որոշում մենամարտերը։ Եվ ոճային առճակատման մեջ Արման Ծառուկյանը կարող է լինել հենց այն մենամարտիկը, ով կկարողանա կանգնեցնել նոր P4P թագավորին։
Ամենամեծ սենսացիան այն է, որ Իլիա Տոպուրիան, ով փետրվարին նվաճեց փետուր քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը, այժմ առաջինն է P4P վարկանիշում։ UFC 317-ից հետո նա հաղթական դեբյուտ ունեցավ թեթև քաշում՝ կայծակնային հաղթանակ տարավ Չարլզ Օլիվեյրայի նկատմամբ։ Այս հաջողությունն ապահովեց նրան երկրորդ չեմպիոնական գոտի և թույլ տվեց շրջանցել Իսլամ Մախաչևին։
Ծառուկյան ընդդեմ Տոպուրիայի՝ հակամարտության շարունակություն
Չնայած Տոպուրիայի հաջողությանը՝ Արման Ծառուկյանը համոզված է, որ չեմպիոնը խուսափում է իրական մարտահրավերից։ Ըստ հայ մենամարտիկի՝ մենամարտից հրաժարվելու հիմքում վախն է պարտությունից։ Նա չէր թաքցնում զգացմունքները.
«Իրական հավակնորդից փախուստը միայն մեկ բան է ապացուցում՝ դու վախենում ես։ Քո սրտի խորքում գիտես, թե ինչ կլինի, եթե երբևէ դուրս գաս վանդակը իմ դեմ»։
Ծառուկյանը մեկ անգամ չէ, որ ակնարկել է՝ մենամարտը իր հետ պարզապես թեստ չէ, այլ իրական վտանգ ցանկացած չեմպիոնի համար։ Նրա հաղթանակը Օլիվեյրայի նկատմամբ ապրիլին և տպավորիչ հաղթարշավը վկայում են դրա մասին։
UFC-ի P4P նոր վարկանիշ
Թարմացված վարկանիշը՝
-
Իլիա Տոպուրիա (17–0)
-
Իսլամ Մախաչև (27–1)
-
Մերաբ Դվալիշվիլի (20–4)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0